2004 թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց ու «Հայփոստ» ընկերության
կառավարումը 5 տարով հանձնեց «Կոնվերս բանկին»: Մեր ունեցած
տեղեկություններով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն աշխատում է շահույթով, նույնիսկ
կատարում է ներդրումներ: «Կոնվերս բանկը» պարտավորվել է տարեկան 1 մլն
դոլարի ներդրում կատարել, ինչը շատ քիչ է տարբերվում «Հայփոստի» կատարած
ներդրումների չափից: Ասում են, ընկերությունն անցած տարի կատարել է մոտ
800.000 դոլարի ներդրում: Իսկ թե ո՞րն էր այս գործարքի նպատակը կամ
«Հայփոստի» շահը, կներկայացնենք մեր հաջորդ համարում: