Մեծամասնությունը` դոլարով

06/05/2005

Հայաստանի արտարժույթի համախառն պահուստների 55 տոկոսն արտահայտված է ԱՄՆ
դոլարով: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան
Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանի ոսկու պաշարների վաճառքից հետո
Կենտրոնական բանկը փոփոխության է ենթարկել համախառն արտաքին ակտիվների
կառուցվածքը: Ըստ այդմ, ավելացվել է արտաքին ակտիվներում եվրոյի եւ ֆունտ
ստեռլինգի տեսակարար կշիռը, որոնք այսօրվա դրությամբ կազմում են
համապատասխանաբար 25 եւ 20%: