Ծրագիրն անվանվել է «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն», իրականացվել է երեք ուղղություններով եւ հուլիսի 30-ին արդեն ավարտվել է: Առաջին ուղղությունը Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի (ԱԶԿ) ստեղծումն էր, որը պիտի խորհրդատվական ծառայություններ տրամադրեր ֆերմերային մեծ տնտեսությունների եւ ագրովերամշակող ձեռնարկությունների ղեկավարներին: Խորհրդատվությունը հավանաբար տրամադրվել է, որովհետեւ այդպես է ասում Ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար Լեւոն Աղամյանը: Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը (ՎՊ) …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ «Երեւանի Ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն շուտով կվաճառվի: Գնորդը դեռ հայտնի չէ: Այժմ նախկին պետական գործարանի բաժնետերերն են գործարանի երկար տարիների տնօրեն Էմիլ Գրիգորյանը, նրա աղջիկը, փեսան եւ ներկայացուցիչներ աշխատակազմից: «Իմ մասը շատ չնչին է»,- ասաց պարոն Գրիգորյանը եւ չցանկացավ ավելի մանրամասնել: Մինչ այդ գործարանը տրոհվել էր երկու մասի՝ «Երեւանի Ոսկերչական գործարան-0» եւ «Երեւանի Ոսկերչական …
կարդալ ավելինՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2005 թ. 1-ին կիսամյակում կազմել է 1,22 մլրդ դոլար, որից 429 մլն դոլարը բաժին է հասել արտահանմանը: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի կարծիքով՝ արտահանման ցուցանիշի նվազման պատճառը եղել է դրամի արժեւորումը: «Կորուստը, որը կարող են կրել արտադրողները եւ ձեռներեցները փոխարժեքի տատանումից, կարող է փոխհատուցվել միջազգային շուկայում գների բարձրացմամբ»,- նշել …
կարդալ ավելին«ԱրմենՏելին» պարբերաբար հաջողվում է անել այն, ինչ չեն կարողանում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը՝ համախմբել ժողովրդին։ Կապի համակարգի հանդեպ ունեցած միասնական վերաբերմունքով հայերին, իսկապես, կարելի է գրանցել «Գինեսի գրքում»։ Տարիներ ի վեր ձեւավորված այդ վերաբերմունքը հատկապես թանձրացավ հունիսին, երբ բջջային կապի ոլորտ մտավ երկրորդ օպերատորը։ «Ղ-Տելեկոմի» հայտնությունը անհասկանալի իրավիճակ ստեղծեց կապի համակարգում։ Ամբողջ ամիս երկու «մրցակից» …
կարդալ ավելինԱրդեն մի քանի տարի է, ինչ Ղարաբաղում գործում է «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամը, որն իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր: 2005-ի մայիսի 24-ին ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ հիմնադրամը վերակազմակերպվել է «Զարգացման արցախյան գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության: Կառույցի նորանշանակ տնօրեն Արմեն Ավագյանի խոսքերով, գործակալությունը կշարունակի հիմնադրամի վարկային ծրագրերը, կընդլայնի գործունեության շրջանակները եւ կլրացնի ոլորտում …
կարդալ ավելինՄեր իշխանությունները զարմացած են։ Չեն հասկանում, թե ինչ է իրենցից ուզում Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակը։ Վերջին 3 շաբաթում գրասենյակի ղեկավարությունը հրապարակայնորեն բացատրություն է պահանջում ՌԱՕ ԵԷՍ-ին Հայաստանի էլեկտրացանցերը վերավաճառելու մասին։ Իշխանությունների հետ ու նրանց նման զարմացած է իշխանամետ մամուլը։ Ոչ մի կերպ չեն հասկանում ՀԲ Երեւանյան գրասենյակի կոշտ դիրքորոշումը։ Մինչդեռ, այդ վարքի տակ, քաղաքական ենթատեքստից …
կարդալ ավելին«Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ սեփականատեր բրիտանական Midland Resources Holding LTD-ն ընկերության բաժնետոմսերի 100%-ը հանձնել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ի ներկայացուցիչ Interenergo B.V. ընկերության կառավարմանը»,- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարցմանը պատասխանել է Midland Resources-ի նախագահ Ալեքս Շնայդերը: Ա. Շնայդերի հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ «Midland Resources-ը շահագրգռված չէ տարածաշրջանում զբաղվել էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացմամբ, այդ պատճառով «Հայաստանի …
կարդալ ավելինՀայ մարդն առանձնահատուկ վերաբերմունք ունի գրի նկատմամբ։ «Գիրս մնա հիշատակող» կարգախոսով դարեր շարունակ մատյաններն են գրվել։ Իսկ հիմա հաշվետվություններն են գրվում։ Տնտեսական հաշվետվություններ։ Դրանք ակնհայտ գրվում են ոչ թե ժամանակակից մարդու, այլ դարերի համար։ Ժամանակակիցը երկրի տնտեսական ցուցանիշները հաշվետվություններով չէ, որ ընկալում է։ Երկրի տնտեսության վիճակը սովորական մարդը սովորաբար գնահատում է ամենակայուն չափանիշով՝ սեփական դրամապանակի …
կարդալ ավելինԹուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել Ստամբուլի նավահանգստում սպասարկել Հայաստան ուղեւորվող բեռները: Իհարկե, սա դեռ չի նշանակում, թե Թուրքիան սահմանը բացեց: Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, նշանակում է, որովհետեւ մինչեւ այժմ Ստամբուլը թույլ չէր տալիս Հայաստանին պատկանող բեռներն իր տարածքում իջեցնել նավերից, հետո բարձել այլ նավեր: Սա է պատճառը, որ հայկական բեռներ փոխադրող ծովային ընկերություններն օգտվում էին …
կարդալ ավելինՊարզվում է, մեր շուկան պատրաստ չէր բավարարել այդ պահանջարկը: Հուլիսի 2-ին շատ խանութներում արդեն ապարատ չկար: Սկսեցին վաճառվել նույնիսկ ամենաթանկ ապարատները: Բայց այդ բիզնեսով զբաղվողները հո գիտեի՞ն, որ իրենց ապրանքի մեծ քանակության սպառում է սպասվում եւ նախօրոք կարող էին պատրաստվել շուկայի պահանջարկին: Իսկ հուլիսի 1-ից էլ մի քանի շաբաթ առաջ բջջային հեռախոսի ապարատներն արդեն 15-25%-ով …
կարդալ ավելինԱնցած շաբաթվա տնտեսական ամենացնցող նորությունը հարկավ ՀՀ էներգացանցերի վերավաճառքն էր։ Հետաքրքիրն այն էր, որ տեղեկությունը մամուլի (իմա՝ հասարակության) համար բացվեց ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակով։ Այսինքն՝ մաս-մաս։ Եվ շատ բան դեռեւս բաց տեքստով ասված չէ։ Անցած շաբաթվա սկզբում միջազգային ֆինանսական կազմակերպություններից մեկը ներքին կարգով շրջանառության մեջ դրեց այն լուրը, որ ՌԱՕ ԵԷՍ-ի ֆինանսական հաշվետվության …
կարդալ ավելին– Պատերազմի ժամանակ ռազմավարական նշանակություն ունեցող այլ օբյեկտների հետ միասին հակառակորդը փորձում է պայթեցնել նաեւ թիթեղյա տարաներ արտադրող գործարանները,- ասում է թիթեղյա տուփեր արտադրող «Գամմա» ընկերության առեւտրային տնօրեն Միքայել Մարդումյանը: Եթե մուրաբաները հարմար է պահել ապակյա տարաներում, ապա մսամթերքը, ձկնեղենը կամ յուղը եւ ձիթապտուղն ընդունված է պահածոյացնել միայն թիթեղյա տարաներում: Հասարակածային կամ մերձարեւադարձային երկրներում ոչ …
կարդալ ավելին«Քիմռեակտիվ» եւ «Երազ» միավորումները մեր երկրի առավել հզոր արդյունաբերական այն տասը ձեռնարկություններից էին, որոնք 1995թ. մայիսին առաջինները ԲԲԸ-ների տեսքով սեփականաշնորհվեցին։ Առանց քննարկելու՝ ապաշնո՞րհ, թե՞ շնորհքով իրականացվող ղեկավարման արդյունք էր այդ արդյունաբերական հսկաների սնանկացումը, քանի որ մեր իրականության պայմաններում երկու տարբերակներն էլ հավասարապես հավանական են, փաստենք, որ նրանք արդեն սնանկացած են։ Նրանց սնանկացման հիմնավորման ու գործընթացների …
կարդալ ավելինԵթե նկատել եք, «թեժ ամառ» բառակապակցությունն իսպառ բացակայում է մեր մամուլի բառապաշարից։ «Թեժ գարուն» կա, «թեժ աշուն» կա, հնարավոր է երբեմն գտնել «թեժ ձմեռ» սպառնալիքը, «թեժ ամառ» չկա։ Ամառն ուրիշ հոգսերի շրջան է։ Ազգի մի մասն արձակուրդային տրամադրության մեջ է։ Մյուս մասն ընդունելության քննություններով է զբաղված։ Ընդունելության քննությունները, դրանց դերն ու նշանակությունը հայ իրականության մեջ …
կարդալ ավելին«Ռոյալ Արմենիան» էլ պնդում է, թե Մաքսայինը սուրճի ներկրման շուկայում անհավասար պայմաններ է ստեղծել՝ նպատակ ունենալով՝ իրենց դուրս մղել այդ շուկայից: Այս դեպքն առանձնահատուկ է նաեւ այն հանգամանքով, որ «Ռոյալ Արմենիան» Հայաստանի շուկայից դուրս է մղվում ոչ թե ոլորտը մոնոպոլիզացնելու եւ սուրճի ներմուծման նրա մասնաբաժինը մեկ այլ տնտեսվարողի շնորհելու համար, ինչպես դա ներկրվող բազում այլ …
կարդալ ավելին«Pepsi»-«Coca-Cola» վերջերս թեժացած առճակատումը բացահայտում է, թե սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների շուկան ինչ վիճակում է եւ, թե Հայաստանում մարդիկ սննդամթերք եւ տարբեր ըմպելիքներ օգտագործելով որքանով են վտանգում իրենց առողջությունը: Պարզվում է՝ հայկական շուկան ողողված է անորակ ապրանքներով: Տեղական շուկայում հայտնաբերված Վրաստանից ներմուծվող ժամկետանց «Pepsi»-ի ըմպելիքների շուրջ աղմուկը պատճառ դարձավ, որ որոշ տնտեսվարող սուբյեկտների մութ …
կարդալ ավելինՇատերն էին զարմացել, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները նման արտոնություններ տալիս արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին՝ այն դեպքում, երբ անցյալ տարի Արգենտինայի իրավապահները հետապնդում էին նրան` հարկային պարտավորություններից խուսափելու համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Թերեւս մեզ մոտ էլ նա նույն ճակատագրին արժանանար, եթե մեր հարկային ծառայությունները լուրջ ուսումնասիրության ենթարկեին «Զվարթնոց» օդանավակայանում կատարվող բազմաթիվ չարաշահումները, որոնք Էռնեկյանը ներկայացնում …
կարդալ ավելինԳովազդային ընդմիջում Ինչո՞ւ հայ մեծահարուստներին չեն հետաքրքրում տեղեկատվական տեխնոլոգիաները. լրագրողի այս հարցին ոլորտի գործարարներից մեկի պատասխանը որքան անկեղծ, նույնքան սահմռկեցուցիչ էր։ Ըստ նրա՝ մեր օլիգարխների համար նոր տեխնոլոգիաներն անհասկանալի ոլորտ են։ Ոչ տնտեսական մեթոդներով ձեւավորված հայաստանյան տնտեսական գրուպների, հոլդինգների, կայսրությունների, կոնցեռնների տերերի ինտելեկտուալ մակարդակն ու գեղագիտական ճաշակը կարելի է չափել գովազդներով։ Այն գովազդներով, որոնք ներկայացվում …
կարդալ ավելինԱվիացիայի ոլորտում կատարվող անակնկալները շարունակում են մեզ զարմացնել: Այդ «բարեփոխումներից» հաճախակի կրկնվողը տոմսերի թանկացումն է, մանավանդ ամռանը: Մեր գործընկերներից մեկը պատմեց, որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Ավիատրանս» ավիատոմսերի վաճառքի կետում տոմսի գինը հարցնելիս վաճառողը կոնկրետ թիվ չի ասում: Առանձին է ներկայացնում ավիավառելիքի եւ օդանավակայանի տարբեր ծառայությունների արժեքները եւ բացատրում, որ իրենց տոմսը թանկ չէ, վառելիքն …
կարդալ ավելինԻրազեկ աղբյուրները հավաստում են, որ Միխայիլ Բաղդասարովը «Արմավիայի» բաժնետոմսերի 68 տոկոսի համար «Սիբիրավիային» վճարել է ճիշտ 50 մլն դոլար: Բաղդասարովը մամուլով հայտարարեց, թե «Սիբիրավիան» հեռացել է, որովհետեւ հայկական շուկան նրան այլեւս հետաքրքիր չէ: Մինչդեռ, ասում են, «Սիբիրավիայի» հեռանալու պատճառը եղել են Բաղդասարովի հետ ունեցած տարաձայնությունները: Ասում են, թե հարկային մարմինները պարոն Բաղդասարովին օգնել են պարզել, …
կարդալ ավելին