Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2005 թ. 1-ին կիսամյակում
կազմել է 1,22 մլրդ դոլար, որից 429 մլն դոլարը բաժին է հասել
արտահանմանը: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն
Ճշմարիտյանի կարծիքով՝ արտահանման ցուցանիշի նվազման պատճառը եղել է դրամի
արժեւորումը:
«Կորուստը, որը կարող են կրել արտադրողները եւ ձեռներեցները փոխարժեքի
տատանումից, կարող է փոխհատուցվել միջազգային շուկայում գների
բարձրացմամբ»,- նշել է նախարարը:
Որպես այդ խնդրի լուծման արդյունավետ ուղի` նախարարն առաջարկել է
բարձրացնել հայրենական արտադրանքի մրցունակությունը եւ կառավարման
մակարդակը: