Տնտեսություն

Դոլարիզացված տնտեսություն

20.09.2005

Ինչո՞ւ են Հայաստանում դոլարի փոխարժեքի «կարուսելային» տատանումները ցավագին հետեւանքներ առաջացնում տնտեսության ու հասարակության տարբեր շրջանակներում: Պատասխանը պարզ է, երեւույթը` բարդ. մեր տնտեսությունը մեծապես դոլարիզացված է: Դոլարիզացիան տնտեսագիտության մեջ նոր երեւույթ է, ինչպես դոլարը թողարկող երկիրը` համաշխարհային պատմության մեջ: Ոչնչով աչքի չընկնող, մշակութային ու պատմական անցյալ չունեցող ԱՄՆ-ը աշխարհում իր հեգեմոնիային հասավ հենց իր արժույթի միջոցով: …

կարդալ ավելին

Դարձյալ աճում ենք

08.09.2005

«Interfax» լրատվական գործակալությունը, հղում անելով Հայաստանի Վիճակագրական ծառայության իր աղբյուրին, տեղեկացնում է, որ այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի բյուջեի եկամտային մասը կազմել է 191,32 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 24,5%-ով: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ սպասվում է, որ այս տարի բյուջեի եկամտային մասը կլինի 327,9, իսկ ծախսային մասը՝ 375,4 մլրդ …

կարդալ ավելին

Ռեյտինգը` «ռեպիկո»

08.09.2005

Անկախ իշխանությունների հանդեպ ունեցած վերաբերմունքից, հանուն արդարության պետք խոստովանել, որ նրանք անգերազանցելի են ցանկացած երեւույթ արտաքուստ քաղաքակիրթ չափանիշներով ներկայացնելու հարցում: Խոսքն առաջին հերթին վերաբերում է երկրի տնտեսական ղեկավարությանն ու տնտեսության ենթակառուցվածքները «գեղեցիկ փաթեթավորմամբ» մատուցելու նրանց տաղանդին: Օրինակները շատ են ու մեկը մյուսից խոսուն. ներմուծումն` ավելանում, արտահանումը նվազում է` Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է գրանցվում, աղքատության …

կարդալ ավելին

Տնտեսության ամենաքաղցր ոլորտը

08.09.2005

Վառելիքի եւ բնական ու հեղուկ գազի ոլորտներից հետո շաքարավազի շուկային անդրադառնալը կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, քանի որ մի շարք այլ բնագավառներ տնտեսության համար ավելի մեծ նշանակություն ունեն, քան շաքարավազը: Սակայն այս ոլորտն «արտահերթ» կարգով ներկայացնելու որոշման պատճառն այն է, որ շաքարավազի շուկան այն քչերից է, որտեղ գործում է մենաշնորհ՝ բառի ամենադասական իմաստով: Այսինքն, ժողովրդական …

կարդալ ավելին

Հասարակ ու արտոնյալ պարտքեր

08.09.2005

Պետական պարտքի մասին ցանկացած խոսակցություն հասարակությունը ջղագրգիռ է ընդունում։ Դարդոտած հոգոց հանելով` հայ մարդը սիրում է կրկնել, որ իշխանությունների ագահության պատճառով իր թոռներն ու ծոռներն են մարելու երկրի պարտքը։ ՀՀ պետական պարտքը հրապարակված պաշտոնական վերջին տվյալներով կազմում է 1 մլրդ 114 մլն 540 հազար դոլար։ Հայաստանի պետական պարտքն ընդամենը 13 տարվա պատմություն ունի։ Հասարակությունը միշտ …

կարդալ ավելին

Ինչի՞ց է սկսվում տեղական երշիկը

08.09.2005

Մեր մեծերը հիմա կարոտախտով են հիշում Լենինականի գործարանի «Սերվիլադ» կամ «Մոսկովյան» տեսակի երշիկը: «Մոսկովյան» երշիկի բաղադրության մեջ մտնում էր նույնիսկ հնեցրած կոնյակ, որը ժամանակակիցների բնութագրմամբ` ապահովում էր երշիկի հեքիաթային համը: Կհիշեք, որ անկախության առաջին տարիներին մեր սեղաններից երշիկն անհայտացավ, մի քանի տարի հետո նորից հայտնվեց, հիմնականում` տեղական արտադրության: Վիճակագրական ծառայության 2004թ. տվյալներով` Հայաստանում սպառվող երշիկեղենի …

կարդալ ավելին

Բանկային ավանդները չեն կորչի

08.09.2005

Տեղեկատվության անմատչելիության առումով ՀՀ-ում բանակից հետո, երկրորդ տեղում, թերեւս, բանկային համակարգն է: Եթե բանակի մասին ինֆորմացիայի փակ լինելը բացատրվում է ռազմական գաղտնիքով, ապա բանկային համակարգին առնչվող ցանկացած տեղեկատվություն թաքցվում է՝ «բանկային գաղտնիք է» ձեւակերպումով: Օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, բանկիրներն ու ֆինանսիստներն էլ, ի տարբերություն գեներալիտետի, պրոֆեսիոնալներ են: Այնպես որ, բանկային համակարգի համար ոչ ցանկալի …

կարդալ ավելին

Մենք ենք ու Ամերիկան

07.09.2005

Այս ամսվա սկզբին Հայաստանի ֆինանսական ոլորտում, մասնավորապես` Պետական արժեթղթերի շուկայում, աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել: Օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության թողարկած հերթական` 500 մլն դրամ ծավալով, 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 3,24 %: Այս ցուցանիշը սենսացիոն կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ նույն օրը ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի …

կարդալ ավելին

Վագրենավորների կյանքից

07.09.2005

Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2005-ի առաջին կիսամյակը։ Պարզվում է, տնտեսական համարյա ամեն ինչ աճել է։ Արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է 32%-ով, արտահանումը` 38%, ներմուծումը` 23,5%։ Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչի հաշվին է աճել արտահանումը, որովհետեւ լեռնահանքային արտադրանքը նվազել է 36%-ով, իսկ արդյունաբերությունն աճել է ընդամենը 6%-ով, գյուղատնտեսությունը` 14։ Հայտարարվում է, որ արտահանման …

կարդալ ավելին

Ոչ ինձ, ոչ քեզ

07.09.2005

Փորձագետների այն գնահատականները, որ ՀՀ տնտեսության մի շարք ճյուղերում գործում են մենաշնորհներ, մինչեւ օրս մեր դիտարկած ոլորտներում չեն ապացուցվում: Համենայն դեպս` պաշտոնական տվյալներով եւ խոշոր գործարարների ներկայացրած ցուցանիշներով: Մինչդեռ, կան նաեւ ոլորտներ, որտեղ առկա է ոչ թե մենաշնորհ, այլ դուոպոլիա, այսինքն` լայն իմաստով շուկան բաժանված է երկու խոշոր սուբյեկտների միջեւ: ՀՀ-ում այսօր նման կարգավիճակ ունի …

կարդալ ավելին

Ատոմակայանը 45 օր չի աշխատի

07.09.2005

Հոկտեմբերի 1-ին ամենամյա պլանային-կանխարգելիչ վերանորոգման նպատակով կկասեցվի հայկական ԱԷԿ-ի աշխատանքը: ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի խոսքերով, ռեակտորից եւ երկու տուրբիններից կազմված ԱԷԿ-ի էներգաբլոկի աշխատանքը կկանգնեցվի 45 օրով, ինչպես նախատեսված է ժամանակացույցով: 45 օր անց առաջին տուրբինն արդեն կմիացվի հանրապետության էներգացանցին, իսկ երկրորդը`առաջինից 10 օր անց:

կարդալ ավելին

Գազային սեկտորում բախումներ չկան

07.09.2005

Տնտեսության մեջ ունեցած նշանակությամբ գազի ոլորտը չի զիջում վառելիքի շուկային: Ինչպես վառելիքի դեպքում, գազի շուկան եւս բաժանվում է 2 սեգմենտների` բնական եւ հեղուկ գազի շուկաների: Սակայն, ի տարբերություն վառելիքի, գազի շուկայում կա հստակ տարանջատում` բնական եւ հեղուկ գազի ներմուծողների առումով: Տեխնիկատնտեսական Նախ նշենք բնական եւ հեղուկ գազի տեխնիկական տարբերությունները՝ հումքային սկզբնաղբյուրների իմաստով: Եթե առաջինի հիմքը …

կարդալ ավելին

Գրիլ՝ հորմոնալ հավելումներով

07.09.2005

Այդ պատճառով էլ ընտրություն կատարելիս, մանավանդ՝ հիվանդի համար ուտելիք պատրաստելիս, վստահաբար հավի միս ենք գնել: Սակայն որոշ սննդաբաններ պնդում են, որ հավի միսն ամենադժվարամարսն է. եթե տավարի միսը մարսվում է 6 ժամվա ընթացքում, անյուղ խոզի միսը՝ 5, ոչխարի միսը՝ 7 եւ ձուկը՝ 2 ժամվա ընթացքում, ապա հավի միսը պահանջում է առնվազն 8 ժամ եւ, մասնագետների …

կարդալ ավելին

ԿԲ-ի նպատակը գների աճը զսպելը չէ

07.09.2005

– Արժութային շուկայում կատարվող ցանկացած տատանման վերաբերյալ մեկնաբանություններում ԿԲ-ն միշտ շեշտում է, որ օրենսդրորեն իր հիմնական խնդիրը գների կայունության եւ սղաճի՝ նախատեսված ցուցանիշների ապահովումն է: Որպես կանոն, ԿԲ հաշվետվություններում արձանագրվում են պլանավորված սղաճի մակարդակին մոտ ցուցանիշներ, ինչը ներկայացվում է որպես այդ կառույցի աշխատանքի արդյունավետության հիմնավորում: Այդուհանդերձ՝ կապված 2004 թ. սկսված ԱՄՆ դոլարի արժեզրկման հետ, հասարակությունը, …

կարդալ ավելին

Միջին աշխատավարձն աճում է

07.09.2005

2005թ. հունվար-հունիս ամիսների կտրվածքով Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 49.762 դրամ, ինչը 2004թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ 23,5%-ով ավելի է: Այս մասին ARKA գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Ընդ որում, բյուջետային հիմնարկներում աշխատավարձը կազմել է 33.959 դրամ, որ 31,7%-ով ավելի է 2004 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ոչ բյուջետային հիմնարկներում միջին ամսական աշխատավարձը կազմել է …

կարդալ ավելին

Հայաստանյան զարգացումներ

07.09.2005

Անցած շաբաթ Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) հրատարակել է «Հայաստանյան զարգացումներ» հանդեսի հերթական համարը: Պարբերականում, որի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի տնտեսագիտական շրջանակների հայտնի ներկայացուցիչներ, փորձ է արված լրացնել մեր մամուլում գոյություն ունեցող տնտեսական տեղեկատվության եւ մասնագիտական վերլուծությունների ու գնահատականների պակասը: «Հայաստանյան զարգացումների» այս համարում ներկայացված են վերլուծություններ ու կանխատեսումներ Հայաստանի …

կարդալ ավելին

Զգացեք տարբերությունը

07.09.2005

Մինչ հասարակությունն ու տարադրամի շուկայի մասնակիցները փորձում են հասկանալ Տիգրան Սարգսյանի հերթական «ավանտյուրայի» նպատակը, երեկ Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքի աճը մեղմելու նպատակով 800 հազար դոլար է վաճառել միջբանկային շուկայում: Ընդ որում, ԿԲ-ն նախատեսել է վաճառել 3 մլն դոլար, սակայն բանկերը հրաժարվել են ԿԲ-ի առաջարկած գնով դոլար գնել: Մի խոսքով, ԿԲ-ն ցանկանում է ցույց տալ, թե …

կարդալ ավելին

Միջուկային վառելիքը կթանկանա

07.09.2005

«Prime-Tass»-ը, վկայակոչելով Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանին, հաղորդում է, որ հոկտեմբերի մեկին վերանորոգման եւ վերալիցքավորման նպատակով կդադարեցվի ԱԷԿ-ի աշխատանքը: Գ. Մարկոսյանը տեղեկացրել է, որ ԱԷԿ-ը ներկայումս բանակցություններ է վարում ատոմային վառելիք մատակարարող ռուսական ընկերությունների հետ: «Սպասվում է, որ ռուսական կողմը 20%-ով կթանկացնի ատոմային վառելիքը»,- հավելել է ԱԷԿ-ի տնօրենը:

կարդալ ավելին

Մեր փողերը

07.09.2005

Կոռուպցիայի դեմ պայքարի գործում լուրջ հաջողություններ չունենալով՝ կառավարությունը որոշել է թափանցիկ դարձնել իր ծախսերը։ Համաձայնեք, որ հետաքրքիր է իմանալ, թե ինչ նպատակով են ծախսվում պետական փողերը։ Ավելի պարզ լինելու համար կառավարության հրապարակած գումարները վերահաշվարկել ենք ԱՄՆ դոլարով։ Սա չի կարելի դիտել որպես օրենքի խախտում, որովհետեւ կառավարության առանձին որոշումներում ծախսերը հենց դոլարով էլ նշված են։

կարդալ ավելին

«Լինսին» ընդառաջ

07.09.2005

ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը՝ «Լինսի» հիմնադրամի միջոցով իրականացվելիք ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապատրաստման համար հատկացնել 300.0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` հետագայում այն «Լինսի» հիմնադրամից ստացվելիք գումարների հաշվին վերականգնելու պայմանով։ Ակնհայտ է, որ կառավարությունն անհամբեր սպասում է «Լինսի» հիմնադրամի գումարներին։ Այս որոշումից կարելի է ենթադրել, որ անհամբերությունից սկսել …

կարդալ ավելին