Ոչ ինձ, ոչ քեզ

07/09/2005

Փորձագետների այն գնահատականները, որ ՀՀ տնտեսության մի շարք ճյուղերում
գործում են մենաշնորհներ, մինչեւ օրս մեր դիտարկած ոլորտներում չեն
ապացուցվում: Համենայն դեպս` պաշտոնական տվյալներով եւ խոշոր գործարարների
ներկայացրած ցուցանիշներով: Մինչդեռ, կան նաեւ ոլորտներ, որտեղ առկա է ոչ
թե մենաշնորհ, այլ դուոպոլիա, այսինքն` լայն իմաստով շուկան բաժանված է
երկու խոշոր սուբյեկտների միջեւ: ՀՀ-ում այսօր նման կարգավիճակ ունի
հեղուկ գազի շուկան: