«Prime-Tass»-ը, վկայակոչելով Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ
Մարկոսյանին, հաղորդում է, որ հոկտեմբերի մեկին վերանորոգման եւ
վերալիցքավորման նպատակով կդադարեցվի ԱԷԿ-ի աշխատանքը: Գ. Մարկոսյանը
տեղեկացրել է, որ ԱԷԿ-ը ներկայումս բանակցություններ է վարում ատոմային
վառելիք մատակարարող ռուսական ընկերությունների հետ: «Սպասվում է, որ
ռուսական կողմը 20%-ով կթանկացնի ատոմային վառելիքը»,- հավելել է ԱԷԿ-ի
տնօրենը: