Մինչ հասարակությունն ու տարադրամի շուկայի մասնակիցները փորձում են
հասկանալ Տիգրան Սարգսյանի հերթական «ավանտյուրայի» նպատակը, երեկ
Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքի աճը մեղմելու նպատակով 800 հազար
դոլար է վաճառել միջբանկային շուկայում: Ընդ որում, ԿԲ-ն նախատեսել է
վաճառել 3 մլն դոլար, սակայն բանկերը հրաժարվել են ԿԲ-ի առաջարկած գնով
դոլար գնել: Մի խոսքով, ԿԲ-ն ցանկանում է ցույց տալ, թե մտահոգված է
փոխարժեքի շուկայում տեղի ունեցող գործընթացներով եւ ինչ-որ քայլեր է
ձեռնարկում: Այն դեպքում, երբ դոլարի արժեզրկման ժամանակ ԿԲ նախագահ
Տիգրան Սարգսյանը աջ ու ձախ հայտարարում էր, թե ԿԲ-ն իրավունք չունի
միջամտել արտարժույթի շուկային: Պարզապես դոլարի արժեզրկման ժամանակ
օրական մի քանի հարյուր դրամով նվազում էին շարքային քաղաքացիների
եկամուտները, իսկ դրամի արժեզրկումից օրական մի քանի հարյուր հազար դրամով
իջնում են ներմուծողների գերշահույթները: