Մեր փողերը

07/09/2005

Կոռուպցիայի դեմ պայքարի գործում լուրջ հաջողություններ չունենալով՝
կառավարությունը որոշել է թափանցիկ դարձնել իր ծախսերը։ Համաձայնեք, որ
հետաքրքիր է իմանալ, թե ինչ նպատակով են ծախսվում պետական փողերը։ Ավելի
պարզ լինելու համար կառավարության հրապարակած գումարները վերահաշվարկել
ենք ԱՄՆ դոլարով։ Սա չի կարելի դիտել որպես օրենքի խախտում, որովհետեւ
կառավարության առանձին որոշումներում ծախսերը հենց դոլարով էլ նշված են։