Հոկտեմբերի 1-ին ամենամյա պլանային-կանխարգելիչ վերանորոգման նպատակով
կկասեցվի հայկական ԱԷԿ-ի աշխատանքը: ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ
Մարկոսյանի խոսքերով, ռեակտորից եւ երկու տուրբիններից կազմված ԱԷԿ-ի
էներգաբլոկի աշխատանքը կկանգնեցվի 45 օրով, ինչպես նախատեսված է
ժամանակացույցով: 45 օր անց առաջին տուրբինն արդեն կմիացվի հանրապետության
էներգացանցին, իսկ երկրորդը`առաջինից 10 օր անց: