Տնտեսություն

Կանադայի փորձը փորձանք չէ

21.10.2005

«ԱՄՆ-ը մուկն է, իսկ Կանադան՝ փիղը»,- պրոֆեսորն այսպես է բնորոշում երկու զարգացած երկրների փոխհարաբերությունները, քանի որ Կանադայի արտաքին առեւտրի մոտ 85%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, ու եթե վերջինս «փռշտա, ապա կանադական տնտեսությունը գրիպով կհիվանդանա»: Այս փաստը, Փալի կարծիքով, Կանադայի ամենախոցելի տեղերից է, առավել եւս, որ վերջերս գերտերությունը հաճախակի է «փռշտում» Էմիլիի, Կատրինայի, Ռիտայի եւ այլ …

կարդալ ավելին

Ինչպե՞ս է ծախսվել 84,4 միլիոնը

21.10.2005

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպական եւ եվրասիական գործերի վարչությունը վերջերս հրապարակել է «ԱՄՆ աջակցությունը Հայաստանին 2005 ֆիսկալ տարվա ընթացքում» անունը կրող փաստաթուղթ, ուր մանրամասն ներկայացված է 2004-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2005-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված ամերիկյան աջակցությունը: Փաստաթղթում նշված է նաեւ, թե որ ծրագիրը կոնկրետ ինչ նպատակով է ֆինանսավորվել: Համաձայն այդ փաստաթղթի, նշված ժամանակահատվածում Հայաստանն …

կարդալ ավելին

100 մլն դրամ` ծխելու դեմ

19.10.2005

Երեկ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում 2006թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ ծխախոտի դեմ պայքարի համար կառավարությունը պետբյուջեից հատկացնելու է 100 մլն դրամ: Այսինքն` 220.000 ԱՄՆ դոլար: Նշենք, որ առայժմ չկա մշակված ծրագիր, թե իշխանություններն ինչպես են պատրաստվում պայքարել դրա դեմ եւ ինչ հաշվարկներով են որոշել, թե …

կարդալ ավելին

Ընդհանուր ապագա

19.10.2005

Հոկտեմբերի 15-16-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում Ամերիկյան Առեւտրի պալատի («AmCham») 5-րդ տարածաշրջանային համաժողովը: «Ընդհանուր ապագա» խորագիրը կրող այս համաժողովը կազմակերպվել էր մասնակցող երկրների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա եւ այլն) գործարար հանրությանը երկխոսության հնարավորություն ընձեռելու եւ տարածաշրջանների «AmCham»-ների միջեւ համագործակցությունը բարելավելու նպատակով: Հայաստանում «AmCham»-ը հիմնադրվել է 2000թ., եւ այժմ պալատին անդամակցում են ավելի քան …

կարդալ ավելին

Բանկերը վերահսկվելու են նոր ստանդարտներով

19.10.2005

Կոնֆերանսին մասնակցեցին ԲՎԲՀ եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, ԱՊՀ մի շարք երկրների բանկային վերահսկողության եւ բանկային մեթոդաբանության ստորաբաժանումների ղեկավարները, ինչպեսեւ` Լիտվայի, Հոլանդիայի, Հունգարիայի վերահսկողական մարմինների ներկայացուցիչները: Քննարկումների արդյունքում մասնակիցները համաձայնության եկան Բազելյան հանձնաժողովի 2-րդ համաձայնագրի ստանդարտների ներդրման հարցում: Ի՞նչ է առաջարկում «Բազել 2»-ը: Համաձայն վերջինիս կանոնների, բանկային ռիսկերի գնահատման խնդիրները դրվելու են առեւտրային բանկերի վրա, …

կարդալ ավելին

Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը

19.10.2005

Հայաստանում Ամերիկայի Առեւտրի պալատի 5-րդ տարածաշրջանային համաժողովից առաջ դիմել էինք ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին՝ խնդրելով պատասխանել տարածաշրջանի երկրների ինտեգրացիայի մակարդակին եւ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին: Նախարարի պատասխանները ներկայացնում ենք ընթերցողներին: – Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ինտեգրացիայի ներկա մակարդակը եւ հնարավորությունները:  – Հայաստանը մշտապես հանդես է եկել …

կարդալ ավելին

Դատը հետաձգվեց

19.10.2005

«Մաքսային կոմիտեի նախագահը երկրի նախագահին զեկուցել է, որ հայտնաբերել է 1 մլրդ 500 մլն դրամի մաքսանենգություն: Փաստորեն, նա գիտակցաբար խաբել է նախագահին, հետեւաբար այս գործը բացահայտելուց հետո կպարզվի նրա խաբեությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է»,- երեկ Տնտեսական դատարանում հայտարարեց «Ռոյալ Արմենիա» ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը: Պարոն Մինասյանի կարծիքով` «Ռոյալ Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ …

կարդալ ավելին

Գները շարունակում են աճել

16.10.2005

Վերջին շրջանում Հայաստանում գնաճի վերաբերյալ կարծիքները բաժանվում են, սակայն պետք է պարզապես ընդունել ճշմարտությունը. մեր երկրում գներն աճում են: Իսկ թե ինչո՞ւ, դա արդեն հարցի մյուս կողմն է: Վիճակագրության ազգային ծառայության պաշտոնական տվյալներով` հուլիս ամսին գները նվազել են 3,5%-ով (հարկ է հիշեցնել, որ սպառողական զամբյուղի մեջ, որի միջոցով հաշվարկվում է սպառողական գների ինդեքսը, մտնում է …

կարդալ ավելին

Արտաքին քաղաքատնտեսություն

16.10.2005

Դժվար է միանշանակ պնդել` խորհրդային մարդու գլխում տնտեսակա՞ն գիտելիքներն են ավելի պինդ նստած, թե՞ քաղաքատնտեսական։ Հետեւաբար ետխորհրդային մարդը դժվար է կողմնորոշվում. տնտեսական նպատակահարմարություն կոչվածը տնտեսակա՞ն երեւույթ է, թե՞ քաղաքական։ Վերջին 1-2 շաբաթը սովորական չես համարի։ Հայաստանն ապրում էր բուռն կյանքով։ Օդանավակայանից մինչեւ Մաշտոցի պողոտա մեկ Ֆինլանդիայի դրոշներ էին կախված, մեկ` Լատվիայի։ Իրար ետեւից Հայաստան էին …

կարդալ ավելին

Վճարեք չաշխատելու համար

16.10.2005

Ինչպես խոստացել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում, այս անգամ անդրադառնում ենք պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների խնդրին, որոնց մասին շատ քիչ է խոսվում կամ գրեթե չի խոսվում։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում շատ ձեռնարկատերեր (որոնց թվում մեծ թիվ են կազմում հատկապես անհատ ձեռներեցները) շատ են մտահոգվում այս հարցով։ Իսկ ո՞րն է խնդիրը։ Երկու բառով՝ բովանդակությունը …

կարդալ ավելին

ԿԲ բյուջեի նախագիծը

16.10.2005

Կենտրոնական բանկն իր 2006թ. բյուջեում նախատեսում է ավելացնել ծախսերը: Վերջինս պայմանավորված է նրանով, որ Արժեթղթերի հանձնաժողովի ու Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրական ընկերությունների վերահսկողություն իրականացնող մարմնի մոտ 90 աշխատակիցների փոխարեն` ԿԲ-ում 45 նոր աշխատատեղեր են ստեղծվելու: «Բացի այդ, օրենսդիրը պահանջում է, որ ԿԲ աշխատավարձերը համահունչ լինեն բանկային համակարգի աշխատավարձերի հետ: Այդ պատճառով նախատեսում ենք ԿԲ …

կարդալ ավելին

Շահույթ չի ստանում

16.10.2005

Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով, քանի դեռ դրամն արժեւորվում է, ԿԲ-ն շահույթ ստանալ չի կարող: Դա բացատրվում է նրանով, որ ԿԲ պարտավորությունները դրամով են, իսկ ակտիվները՝ արտարժույթով: Բանկի կապիտալը, որ ձեւավորվում է ակտիվների եւ պարտավորությունների տարբերությամբ, ինքնըստինքյան նվազում է արտարժույթի արժեքավորման դեպքում: Կապիտալի ճեղքվածքը փակելու նպատակով 2006 թվականից ԿԲ-ն թողարկելու է պարտատոմսեր:

կարդալ ավելին

Ովքե՞ր համաձայն չեն նախագահի գնահատականի հետ

16.10.2005

Ամեն տարի, տնտեսական արդյունքներն ամփոփելիս, Հայաստանի տարբեր տրամաչափի չինովնիկները` փորձելով իրարից առաջ անցնել, հասարակությանն անընդհատ փորձում են հրամցնել, թե առանձնապես իրենց ջանքերի շնորհիվ` Հայաստանում ներդրումներ են իրականացվել: Ընդ որում, որոշ չինովնիկների առանձնակի պարծանքն է հանդիսանում արտասահմանյան ներդրումների ներգրավումը հայրենի տնտեսության մեջ: Եվ իրոք, ոչ ոք չի վիճում, որ որոշ արդյունքներ այս բնագավառում կան: Այլ հարց …

կարդալ ավելին

ՄԱԿ-ի կարծիքը կարեւոր է

16.10.2005

Հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի մշտական ներկայացուցիչները նամակ են հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությանը: Նամակին կից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությանն է ուղարկվել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մասին այս տարվա մայիսի 25-ին Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը: «Ուրախ կլինենք, եթե այս նամակը եւ նրան կից փաստաթուղթն ընդգրկվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից քննարկվելիք թեմաների …

կարդալ ավելին

Այլընտրանք չունենք

16.10.2005

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի քարտուղար Սեմուել Բոդմանին: Խոսելով ՀՀ ատոմակայանի փակման հեռանկարի մասին, Ա. Մովսիսյանը նկատել է, որ դա հնարավոր է միայն այլընտրանքային հզորությունների ստեղծման դեպքում: Նախարարը նշել է նաեւ, որ ատոմակայանի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ` Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման խնդիրներում Հայաստանն ակնկալում է ԱՄՆ օժանդակությունը: ԱՄՆ էներգետիկայի …

կարդալ ավելին

Բիզնես ֆորում. ամեն ինչ կախված է բիզնեսմեններից

16.10.2005

Հետեւելով ֆորումի մասին այս օրերի լրահոսին, պարզ դարձավ, որ մանավանդ հեռուստատեսային միջոցներին հետաքրքրում է միջոցառման պաշտոնական մասը (նախարարների, դեսպանների եւ այլ պաշտոնական անձանց ելույթները)։ Իսկ բուն գործընթացը՝ ֆորումը, ինչի մասին խոսում եւ արտահայտվում էին ելույթ ունեցողները, գրեթե չլուսաբանվեց։ Ֆորումի մասին խնդրեցինք որոշ մեկնաբանություններ տալ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության ներկայացուցիչ պրն Ռոբերտա Նոչելլային. – Սա Իտալիայի եւ …

կարդալ ավելին

Տրամվայի ռելսերով շենքե՞ր են կառուցվում

16.10.2005

Մեր տեղեկություններով՝ նախկինից մնացած, շահագործման համար արդեն ոչ պիտանի տրամվայի գծերն ապամոնտաժելիս` դրանք հետագայում օգտագործվում են շենքերի շինարարության մեջ, որպես մետաղյա ամրաններ: Շինարարների կարծիքով` դա անթույլատրելի է, քանի որ ցածրորակ մետաղը միայն կասկածելի ամրություն կարող է ապահովել: Փորձեցինք ճշտել, թե մասնավորապես ովքե՞ր են տնօրինում տրամվայի ապամոնտաժված գծերի հետագա օգտագործումը: Քաղաքապետարանի Շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության …

կարդալ ավելին

Թիրախը գյուղացիներն են

09.10.2005

ՀՀ մաքսային ծառայության իրեն բացահայտել չցանկացող աշխատակիցը տեղեկացնում է, որ խախտելով գործող օրենսդրությունը, մաքսային ծառայությունները ներքին հրահանգով արգելել են այս տարվա առատ բերքի արտահանումը Վրաստան: Այդ պատճառով էլ Լոռի-Նոյեմբերյան տարածքի գյուղացիները զգալի վնասներ են կրել: Ինչպես պարզվել է, արգելքը դրվել է Երեւանի «Կիլիկիա», «Շանթ» եւ Արտաշատի պահածոների գործարանների տերերի պահանջով: Ի դեպ, եթե վրացիներին դեղձի …

կարդալ ավելին

Ոսկուն՝ ոսկե օրենք

09.10.2005

Խորհրդային տարիներին ոսկեգործությունը միայն պետության մենաշնորհը չէր: Շատ փոքր ծավալներով զարդեր պատրաստում էին նաեւ տնային պայմաններում աշխատող ոսկերիչները: Համենայնդեպս, մարդիկ զարդի վերաձուլման համար դիմում էին միայն մասնավոր ոսկերիչներին: Բայց քանի որ խորհրդային ժամանակներում բնակչության գնողունակությունը համեմատաբար բարձր էր, զարդերի վերաձուլումը մասսայական բնույթ չէր կրում, սպառողները գնում էին հիմնականում գործարանային արտադրության ոսկեղեն: Խորհրդային համակարգի փլուզումից հետո …

կարդալ ավելին

Չուզողություն

09.10.2005

Կարծես սովորել ենք, որ բոլորը, ում հնարավորություն է ընձեռվում, կարող են խոսել պայծառ ապագայի, լավ-լավ ծրագրերի մասին, զարգացման ու առաջընթացի մասին, եւ միեւնույն ժամանակ՝ այդ ուղղությամբ ոչինչ չանեն։ Որքան էլ ցավալի է, բայց մենք դա արդեն նորմալ ենք ընդունում։ Ու երեւի արդեն չենք էլ սպասում, որ իշխանությունը, որը կոչված է մեզ ծառայելու համար, մեզ որեւէ …

կարդալ ավելին