Այլընտրանք չունենք

16/10/2005

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի քարտուղար Սեմուել Բոդմանին: Խոսելով ՀՀ ատոմակայանի փակման հեռանկարի մասին, Ա. Մովսիսյանը նկատել է, որ դա հնարավոր է միայն այլընտրանքային հզորությունների ստեղծման դեպքում: Նախարարը նշել է նաեւ, որ ատոմակայանի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ` Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման խնդիրներում Հայաստանն ակնկալում է ԱՄՆ օժանդակությունը: ԱՄՆ էներգետիկայի քարտուղարը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել Հայաստանի էներգետիկայի զարգացմանն օժանդակելու ճանապարհները: Ամերիկյան կողմը հետաքրքրվել է նաեւ Հայաստան-Իրան գազամուղի կառուցման ծրագրով: