Կենտրոնական բանկն իր 2006թ. բյուջեում նախատեսում է ավելացնել ծախսերը: Վերջինս պայմանավորված է նրանով, որ Արժեթղթերի հանձնաժողովի ու Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրական ընկերությունների վերահսկողություն իրականացնող մարմնի մոտ 90 աշխատակիցների փոխարեն` ԿԲ-ում 45 նոր աշխատատեղեր են ստեղծվելու: «Բացի այդ, օրենսդիրը պահանջում է, որ ԿԲ աշխատավարձերը համահունչ լինեն բանկային համակարգի աշխատավարձերի հետ: Այդ պատճառով նախատեսում ենք ԿԲ աշխատավարձային ֆոնդը 2006թ. ավելացնել 17%-ով»,- նշում է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: