Թիրախը գյուղացիներն են

09/10/2005

ՀՀ մաքսային ծառայության իրեն բացահայտել չցանկացող աշխատակիցը
տեղեկացնում է, որ խախտելով գործող օրենսդրությունը, մաքսային
ծառայությունները ներքին հրահանգով արգելել են այս տարվա առատ բերքի
արտահանումը Վրաստան: Այդ պատճառով էլ Լոռի-Նոյեմբերյան տարածքի
գյուղացիները զգալի վնասներ են կրել: Ինչպես պարզվել է, արգելքը դրվել է
Երեւանի «Կիլիկիա», «Շանթ» եւ Արտաշատի պահածոների գործարանների տերերի
պահանջով: Ի դեպ, եթե վրացիներին դեղձի բերքը, օրինակ, պետք է վաճառեին 1
կգ-ն` 250 դրամով, ապա վերը նշված ֆիրմաներին ստիպել են հանձնել 100-150
դրամով: