Երեկ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում 2006թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ ծխախոտի դեմ պայքարի համար կառավարությունը պետբյուջեից հատկացնելու է 100 մլն դրամ: Այսինքն` 220.000 ԱՄՆ դոլար: Նշենք, որ առայժմ չկա մշակված ծրագիր, թե իշխանություններն ինչպես են պատրաստվում պայքարել դրա դեմ եւ ինչ հաշվարկներով են որոշել, թե դրա համար անհրաժեշտ է 100 մլն դրամ: