Մեր տնտեսության ոլորտներից մեկը՝ թեթեւ արդյունաբերությունը, չնայած հսկայական պոտենցիալին, այսօր զարգացման առումով մեծ հիմնախնդիրներ ունի: Ոլորտի խոշոր ձեռնարկություններից է «Գարուն» արտադրական միավորումը: Գոհար Ենոքյանը, լինելով պրոֆ. տեխնիկական ուսումնարանի կարի ճյուղի եւ Կիեւի թեթեւ արդյունաբերության ինստիտուտի սան, երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոլորտի ձեռնարկություններում, իսկ 1985թ. հոկտեմբերի 28-ից մինչ այսօր «Գարուն» արտադրական միավորման տնօրենն է: …
կարդալ ավելին«Ռոյալ Արմենիա» – Մաքսային պետական կոմիտե հակամարտությունը նոր երանգներ է ստանում։ Հայտնվել է երրորդ կողմը՝ «Ֆեդերալ Ինվեստ գրուպ» ընկերության ներկայացուցիչ Վաչե Պետրոսյանը, որի անունը սկսում է ավելի ու ավելի հաճախ հոլովվել այս խառը պատմության մեջ։ Երեկ «Ռոյալ Արմենիա» (ՌԱ) ընկերության ներկայացուցիչները մամլո ասուլիս էին հրավիրել «Մարիոթ» հյուրանոցում։ Փաստաբաններ Գեւորգ Մինասյանը եւ Աշոտ Սարգսյանը պահանջում էին …
կարդալ ավելինՀՀ վերջին տարիների զարգացման մասին համանման գործիչներին լսելիս մեր մարդիկ հաճախ են իրենք իրենց հարցնում. հայի այս տեսակը կո՞ւյր է, թե՞ ամեն ինչից իրոք անտեղյակ: Ասենք, հայաստանյան հանրության մեկ երրորդը կազմող գյուղացիությունն անգամ 2003թ. պաշտոնական վիճակագրությամբ ավելի աղքատ էր, քան 1996-ին, իսկ իրենք հայ գյուղացու կյանքում տեղի ունեցող դրական տեղաշարժերից են խոսում: Գեթ մեկ գյուղի …
կարդալ ավելինՎերջին տարիներին բյուջետային քննարկումները պակաս դիտարժան են։ Խորհրդարանական խմբերն ու խմբակցություններն իրենց կուսակցությունները ներկայացնող նախարարների բաժին բյուջետային գումարների քննարկումն այլեւս հրապարակային չեն անում։ Այդ բանակցություններն ընթանում են կուլիսներում` հասարակությունից թաքուն։ Հետեւաբար` պետական բյուջեի խորհրդարանական քննարկումներ առերեւույթ չկան։ Պետության տնտեսական հիմնական փաստաթղթի օրենքի ուժ ստանալու գործընթացն ընթանում է հասարակական անտարբերության մթնոլորտում։ 2006-ի բյուջեի քննարկումն առայժմ մեկ …
կարդալ ավելինՌուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը վերջերս հայտարարեց, թե Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի գինը կրկնակի կբարձրանա եւ 1000 խմ համար կդառնա 120 դոլար: Ճիշտ է, սա դեռ պաշտոնական հայտարարություն չէր, եւ լուրը Հայաստանում հերքվեց պաշտոնական մակարդակով: ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարեցին, որ գազի գնի թանկացման մասին ռուսական կողմը ոչ …
կարդալ ավելինԹվում էր՝ այս հարցի պատասխանը մենք արդեն որոշել էինք եւ անգամ ամրագրել սահմանադրության (գործող) մեջ։ Ըստ 8-րդ հոդվածի. «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»։ Թե ինչպե՞ս է պետությունը գործնականում երաշխավորում այս ամենը, կամ իրականում երաշխավորո՞ւմ է արդյոք, այլ հարց է։ Գլխավորն այն է, …
կարդալ ավելինՓետրվարին կլրանա Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցության երրորդ տարին, այն դեպքում, երբ ԱՊՀ խոշորագույն երկիրը՝ Ռուսաստանը դեռ վարանում է միջազգային ամենամեծ տնտեսական կազմակերպության անդամ դառնալ: Ի՞նչ ենք շահել ԱՀԿ անդամակցությունից: Այս առնչությամբ զրուցեցինք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ: Վերջինիս կարծիքով, ԱՀԿ անդամակցությունը ողջունելի է ցանկացած երկրի համար: Դա նշանակում …
կարդալ ավելին«Մաքս» կոնցեռնը նորվեգական «Վեկստ» հիմնադրամի հետ միասին նախատեսում է Կոտայքի մարզում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում կառուցել կենսագազի գործարան, որտեղ իրականացվելու է թռչնաղբից կենսագազի օգտահանում, նաեւ` էլեկտրաէներգիայի եւ պարարտանյութի արտադրություն: 21 տարի տեւող այս ծրագիրը պահանջում է մոտ 3 մլն դոլարի ներդրում, որի մեծ մասը կատարելու է «Մաքս» կոնցեռնը: Գործարանն օրական մշակելու է մոտ 220 տոննա …
կարդալ ավելինԵվրամիության 2,7 մլն եվրո դրամաշնորհով ավարտվել է Որոտանի կասկադի մեջ մտնող Տաթեւի ՀԷԿ-ի արդիականացումը: Տաթեւի ՀԷԿ-ն առաջին եւ միակ շերեփավոր կայանն է ԽՍՀՄ-ում: Որոտանի կասկադը կարեւոր դեր է կատարում Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ էլեկտրաէներգիայի փոխհոսքի ժամանակ հաճախությունը կարգավորելիս: Ձմռան շրջանում Հայաստանն էլեկտրաէներգիա է ստանում Իրանից, իսկ ամռանը՝ վերադարձնում այն: 2005թ. 10 ամիսների արդյունքների համաձայն, …
կարդալ ավելին2005թ. հունվար-սեպտեմբերին ԱՊՀ երկրների մեջ Ադրբեջանում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամենամեծ աճը: Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է 21,8%, որին հաջորդում է Հայաստանը՝ գրանցելով 11,6% աճ: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանը 28,8%-ով ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է նաեւ արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով: Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6,2, իսկ Վրաստանում՝ 18%:
կարդալ ավելինՀայաստանի տարածքում «ԱՐՔԱ» (Արմենիան Քարդ) պլաստիկ քարտերով կատարված գործարքների ընդհանուր գումարը 2005թ. հոկտեմբերին կազմել է 4,3 մլրդ դրամ։ Այս մասին հաղորդել է «ԱՐՔԱ»-ի տնօրեն Շահեն Հովհաննիսյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ արտասահմանում գտնվող քարտատերերի կողմից իրականացված գործարքները գումարային արտահայտությամբ կազմել են 815 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում «ԱՐՔԱ» քարտ ունեցողների թիվը կրկնապատկվել է եւ ներկայումս …
կարդալ ավելինՌուսաստանն այսօր երկրի մասշտաբով խիստ կարեւոր հարց է հնչեցնում՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցե՞լ, թե՞ ոչ: Երկրի ներսում տարաձայնություններն այս առնչությամբ գնալով թեժանում են: Աշխարհի հզորագույն երկրներից մեկը՝ Ռուսաստանը, կօգտվի՞ արդյոք խոշորագույն միջազգային տնտեսական կառույցին անդամակցելուց: 1993թ., երբ Ռուսաստանն ԱՀԿ-ին անդամակցելու ցանկություն հայտնեց, ըստ էության, երկրում շուկայական տնտեսություն գոյություն չուներ, տնտեսական խնդիրները կարգավորող օրենսդրական դաշտը …
կարդալ ավելինԴպրոցներում եւ միջնակարգ մասնագիտական հաստատություններում նվազագույն աշխատավարձը մոտ 19.500 դրամ է, իսկ առավելագույնը՝ 48.000: Երեւանի պետական համալսարանի դասախոսը ստանում է մոտ 65.000 դրամ (սրա փոքր մասն է բյուջեից ֆինանսավորվում), այն էլ, եթե գիտությունների թեկնածու է: Գյուղատնտեսական, ճարտարագիտական, մանկավարժական համալսարանների դասախոսների աշխատավարձերն ավելի ցածր են, իսկ, օրինակ, Ժողտնտեսության ինստիտուտը եւ Բժշկական համալսարանը փոքր-ինչ ավելի բարձր են …
կարդալ ավելինՍառը պատերազմի ավարտից հետո Սեւծովյան տարածաշրջանն աստիճանաբար ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում աշխարհում։ Մանավանդ, սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, այսպես կոչված, «Անվտանգության նոր մարտահրավերների» տեսանկյունից ազդեցություն ունեցող երկրները եւ իջազգային կազմակերպությունները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տարածաշրջանի վրա, որի մասն է կազմում նաեւ Հայաստանը։ Եվ այսպես, ինչպես նշվեց, այս տարածաշրջանն անվտանգության առումով մեծ …
կարդալ ավելինՔաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրի պնդմամբ, «Արմավիա» ընկերության ներկայիս սեփականատերերը եւ նրանց բարձրաստիճան պաշտոնյա հովանավորներն այժմ լրջորեն մտածում են ավիաընկերության համար գնորդ ճարել։ Բանն այն է, որ նախկին սեփականատեր «Սիբիր» ավիաընկերությունից «Արմավիան» գնելուց հետո նոր սեփականատիրոջն այդպես էլ չի հաջողվում քիչ թե շատ բարելավել իրավիճակն ընկերությունում։ Ավելին, ընկերության մենեջմենթի եւ մարքեթինգի խնդիրները …
կարդալ ավելինԱյս շաբաթ խորհրդարանն ավարտեց 2006թ. բյուջեի քննարկման նախնական փուլը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տխուր էր։ Անգամ մամուլից չթաքցրեց իր հիասթափությունը։ Նախարարին թվում է, թե իր ղեկավարած հիմնարկությունը լավ փաստաթուղթ էր ներկայացրել խորհրդարան, իսկ Ազգային ժողովը պատշաճ մակարդակով չքննարկեց այն։ Խորհրդարանն այս կազմով բյուջետային երրորդ քննարկումն է անցկացնում եւ հասարակությունն, ի տարբերություն Վ. Խաչատրյանի, …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկի վարկային միջոցներով այս անգամ Երեւանի ջրամատակարարման համակարգը վերանորոգելու է ֆրանսիական ընկերությունը: Այդ նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել են այդ երկրի երկու՝ «Ժեներալ դե զո» եւ «Սաուր» ընկերությունները: Մրցութային առաջարկներից պարզ է դարձել, որ ցածր սակագնային առաջարկը ներկայացրել է «Ժեներալ դե զո» ընկերությունը, եւ հավանաբար այս պատճառով նա էլ կլինի «Երեւանի ջրմուղ-կոյուղու» նոր օպերատորը: Ճիշտ …
կարդալ ավելինԱնցած տարի գազամատակարարման ներտնային ցանցերի տեխնիկական սպասարկումն իրականացնում էին մոտ 120՝ շատերի կարծիքով, ոչ մասնագիտացված ընկերություններ: Այս կարծիքը մասամբ իրականությանը համապատասխանում է, որովհետեւ ընկերություններից շատերը պայմանագիրը կնքում էին, բայց իրենց պարտականությունները նորմալ չէին կատարում: Բնակիչներն էլ, իրենց հերթին, տեղյակ չէին եւ չէին պահպանում գազի սպառման անվտանգության կանոնները: Եվ պատկան մարմիններն այս երկու հանգամանքով պատճառաբանեցին անցած …
կարդալ ավելին2006թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ երեկ ԱԺ «ԺՊ» խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ-ում անհրաժեշտ է պայմաններ ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, քանի որ տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը եւ խթանը պետք է լինի հենց այդ գործարարությունը: Մ. Մինասյանի խոսքով, չնայած տնտեսության զարգացման եւ աճի բացասական գործընթացներին, առկա են որոշակի դրական տեղաշարժեր:
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում գործազրկության մակարդակը 8,3% է։ Սեպտեմբերի վերջին գործազուրկների թիվը կազմել է 91,7 հազար մարդ։ Պաշտոնական տվյալներով` տնտեսապես ակտիվ բնակչության թիվը 1 մլն 209 հազար մարդ է։ Գործազուրկների 70,5%-ը կանայք են։ Գործազրկության առավելագույն թիվը գրանցվել է 31-50 տարեկանների տարիքային խմբում (70%)։ Գործազուրկների մեկ քառորդն ունի միջնակարգ մասնագիտական կրթություն, 14,2%-ը` բարձրագույն կրթություն։ Գործազրկության …
կարդալ ավելին