Հայաստանի տարածքում «ԱՐՔԱ» (Արմենիան Քարդ) պլաստիկ քարտերով կատարված գործարքների ընդհանուր գումարը 2005թ. հոկտեմբերին կազմել է 4,3 մլրդ դրամ։ Այս մասին հաղորդել է «ԱՐՔԱ»-ի տնօրեն Շահեն Հովհաննիսյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ արտասահմանում գտնվող քարտատերերի կողմից իրականացված գործարքները գումարային արտահայտությամբ կազմել են 815 մլն դրամ։ Մեկ տարվա ընթացքում «ԱՐՔԱ» քարտ ունեցողների թիվը կրկնապատկվել է եւ ներկայումս կազմում է 90 հազար մարդ։ Ներկայումս «ԱՐՔԱ»-ի տրամադրության տակ կա ավելի քան 700 տերմինալ։