Տնտեսություն

Կեցցե մեր դատարանը

16.01.2006

Երեկ ՀՀ Տնտեսական դատարանում վերջապես ավարտվեց դեռ անցյալ տարի սկսված ու մի քանի անգամ հետաձգված դատական նիստը՝ կապված Մաքսային պետական կոմիտեի սահմանած սուրճի մաքսային արժեքներն անվավեր ճանաչելու՝ «Ռոյալ-Արմենիա» (ՌԱ) ընկերության պահանջի հետ։ Հիշեցնենք, որ ըստ ՌԱ-ի ներկայացուցիչների, Մաքսային պետական կոմիտեն իրենց կողմից Հայաստան ներկրվող սուրճի համար սահմանել է անտրամաբանական բարձր մաքսային արժեք։ Ընկերության ներկայացուցիչները դիմել …

կարդալ ավելին

«ՍՏԵՐԼԻՏ ԳՈԼԴԻ» բաժնետոմսերի գինը շարունակում է իջնել

16.01.2006

Սկիզբը՝ նախորդ համարներում «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության» հայկական բաժնեմասի ներկայացուցիչները սկսեցին զարմանալ, երբ խոստացվածի համաձայն` համատեղ աշխատանք սկսելու փոխարեն հնդիկները պարզապես արհամարհեցին հայկական կողմի առաջարկները: Իսկ որոշ ժամանակ անց դադարեցին հրավիրել տնօրենների խորհրդի նիստեր եւ սկսեցին պնդել, որպեսզի համատեղ ձեռնարկության հայկական բաժնեմասը փոխանցվի իրենց: Ձեռնարկության պետական մասնաբաժինը 2002թ. ամբողջովին վաճառվեց «Ստերլիտ գոլդ» («Sterlite Gold») ընկերությանը, …

կարդալ ավելին

Մաքսանենգության դեպքեր

31.12.2005

Դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի մաքսային ծառայության աշխատողները հայտնաբերել են մաքսանենգության եւ մաքսային ռեժիմի խախտման 533 դեպք եւ 470 դեպքում բռնագրավել շուրջ 2,37 մլրդ դրամ գումարի ապրանք: Այդ մասին հաղորդել են ՀՀ մաքսային պետական կոմիտեի մամլո ծառայությունում: 2004 թ. արձանագրվել էր ընդամենը 341 մլն դրամ ընդհանուր գումարի ապրանքների բռնագրավման 366 դեպք: 2005 թ., շրջանցելով մաքսային հսկողությունը, …

կարդալ ավելին

Տնտեսության աննկատ տարին

31.12.2005

Տնտեսական թեմաներով գրող լրագրողի համար ամենադժվարը, թերեւս, տարվա վերջին հոդվածը գրելն է։ Վերջին` նշանակում է ամփոփիչ։ Տնտեսական տարին սակայն պաշտոնապես ամփոփվում է շատ ավելի ուշ։ Ազգային վիճակագրական ծառայությունը տարին կամփոփի առնվազն երկու ամիս հետո։ Իսկ կառավարությունը օրենքով պարտավորված է բյուջեի կատարողականը խորհրդարանին ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը։ Կառավարությունը միշտ էլ «հարգել է» այս օրենքը եւ տարեկան …

կարդալ ավելին

Տնտեսության վերելքն ու անկումը

31.12.2005

Ինչպիսի՞ն էր 2005 թվականը Հայաստանի տնտեսության համար: Ի՞նչ ձեռքբերումներ եւ բացթողումներ է ունեցել մեր երկիրն անցնող տարվա ընթացքում: Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը 2006 թվականին: Այս հարցերի շուրջ մասնագետների կարծիքները երբեմն համընկնում են, երբեմն էլ` հակասում միմյանց: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյան. «Այս տարվա տնտեսական աճը նույնիսկ վերականգնողական աճ չի կարելի անվանել: Տնտեսական …

կարդալ ավելին

Հայկական ոսկին Անիլ Ագարվալի պատճառով կորցնում է փայլը

31.12.2005

Ըստ խորհրդային գիտնականների` Հայաստանում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով: Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է պատկանում: 1976թ.-ից գործող Արարատի ոսկու կորզման հսկայական ֆաբրիկան կառուցվել է ոչ միայն Կովկասի, այլեւ Միջին Ասիայի բոլոր հանրապետությունների պաշարների հաշվառմամբ: Հայաստան հանքանյութ …

կարդալ ավելին

Էներգետիկ ճգնաժամն անցյալում է

31.12.2005

Դեկտեմբերի 26-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում ցուցադրվեց Համաշխարհային բանկի պատվերով «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Մի սեփականաշնորհման պատմություն» տեսաֆիլմը։ Այն ներկայացնում է անկախությունից ի վեր Հայաստանի էներգետիկայի բնագավառում կատարված բարեփոխումները, որոնք զերծ չեն եղել ցնցումներից, հին ու նոր մտածողության բախումներից, ինչպես նաեւ` կարծրացած համակարգի դիմադրությունից։ «Հայաստանն էներգետիկ ռեֆորմների մի փուլ ապրեց, եւ այժմ այս նոր փուլի սկզբին …

կարդալ ավելին

Ծխատարների մեջ ամեն օր ծիտիկ կամ կատու չի ընկնում

26.12.2005

«Արշլիդ» ՍՊԸ-ն բնակիչների ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնող 8 կազմակերպություններից մեկն է: Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005թ. հոկտեմբերի 4-ի թիվ 138-Ա որոշմամբ այդ ծառայությունն իրականացնելու մենաշնորհը հանձնեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը: Իսկ մյուս ընկերությունները հիշյալ ծառայություններն իրականացնելու համար պետք է «ՀայՌուսգազարդում» վճարովի դասընթացներ անցնեն եւ հանձնաժողովի սահմանած չափորոշիչներն ապահովելու դեպքում իրենց աշխատանքները շարունակելու լիցենցիա …

կարդալ ավելին

Հաշվարկվում են ինդեքսներ

26.12.2005

Այս տարվա սկզբից ԿԲ-ն նախաձեռնել է ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների ու տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Նպատակը` նախորդ ժամանակաշրջանի համեմատ ներկա վիճակի փոփոխությունը գնահատելն ու հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները պարզելն է: Հետազոտվում են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների կազմակերպություններ: Հարցումներն իրականացվում են ինտերնետի, հեռախոսակապի եւ անմիջական այցելությունների միջոցով: Հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկվում են գործարար …

կարդալ ավելին

Ով` ով է

23.12.2005

Երեկ «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի եւ Խաչատուր Սուքիասյանի՝ լրագրողների հետ հանդիպման վերջում տնտեսական թեմաներից սահուն անցում կատարվեց քաղաքականությանը։ Մասնավորապես, հարց հնչեց, թե բանախոսներն ինչպես են վերաբերվում որոշ գործարարների՝ կուսակցություններ ստեղծելու պրոցեսին։ Պրն Սուքիասյանը նշեց, որ դա նորմալ է ընդունում՝ եւ մի փուլ է, որը պետք է անցնենք։ Սակայն, ընդհանուր առմամբ, նրա համար անընդունելի …

կարդալ ավելին

Գլխավոր բանկիրի կոչը

23.12.2005

Երեկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն արտարժույթի փոխարժեքի կանխատեսումներով երբեք չի զբաղվել, չի զբաղվում եւ չի էլ զբաղվելու, քանի որ դա «անհնար» է: Փոխարժեքի տատանումների ծանր հետեւանքներից խուսափելու առնչությամբ Տ. Սարգսյանն ասաց. «Ես պաշտոնապես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին` իրենց խնայողությունները պահել միայն հայկական դրամով»: Հանրապետության գլխավոր բանկիրը խորհուրդ տվեց արտասահմանից ուղարկվող …

կարդալ ավելին

Դոլարային գրոհը շարունակվում է

23.12.2005

Թեեւ հունիսի 28-ից ուժի մեջ է մտել «Արժութային կարգավորման եւ վերահսկողության» մասին ՀՀ նոր օրենքը, որի համաձայն` կանխիկ արտարժույթի շրջանառությունը խիստ սահմանափակվում է երկրի տարածքում, այնուամենայնիվ ԱՄՆ դոլարը հիմնականում շարունակում է որպես վճարման միջոց հանդես գալ: Բնականաբար, այս պարագայում դրամավարկային քաղաքականություն իրականացնելիս ԿԲ-ի առջեւ ծառանում է լուրջ հիմնախնդիր. ինչպե՞ս գնահատել կանխիկ արտարժույթի քանակությունը մեր տնտեսությունում: …

կարդալ ավելին

Տոնական զուգադիպություն

23.12.2005

Կոմունիստական վարչակարգը փորձում էր ժողովրդին համոզել, որ կյանքը Խորհրդային Միությունում տոն է։ Խորհրդային օրացույցը մի գլուխ տոներից էր բաղկացած։ Բոլոր մասնագիտություններն իրենց տոներն ունեին։ Այդ` ոչ այն է մասնագիտական, ոչ այն է տոնական, ոչ այն է աշխատանքային օրացույցը, չգիտես ինչու, «բարեխղճորեն» պահում ենք։ Երկու օր առաջ հայ հասարակության Խթը-ական ծագում ունեցող հատվածը նշեց իր մասնագիտական …

կարդալ ավելին

«Կիկոսի մահը» մի սարքեք

23.12.2005

Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հարցերին պատասխանում էին ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ու նույն հանձնաժողովի անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Խոսակցությունը, բնականաբար, վերաբերում էր ՀՀ տնտեսությանը, 2005թ. գնահատականներին եւ գալիք տարվա սպասելիքներին։ Երկու պատգամավորներն էլ անցնող տարին գնահատեցին նորմալ։ Երկուսն էլ կարծում են, որ տարվա ընթացքում ունեցել ենք նորմալ տնտեսական …

կարդալ ավելին

Միասնական գին

23.12.2005

2006թ. ընթացքում «Գազպրոմ» ընկերությունը Վրաստան բնական գազ կմատակարարի հազար խմ դիմաց` 110 դոլար գնով: Այդ առնչությամբ վերջնական որոշում է ձեռք բերվել «Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովի եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հանդիպման ընթացքում: Ա. Ռյազանովն ընդգծել է, որ բնական գազի գինը Հարավային Կովկասի բոլոր երկրների համար միասնական կլինի:

կարդալ ավելին

«Եկեք խոսենք», բայց չխոսեք էլ, մեկ է՝ պիտի վճարեք

23.12.2005

1997թ. վերջին OTE հունական հեռահաղորդակցության ընկերությունը գնեց «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ը՝ 142,47 մլն ԱՄՆ դոլարով: ՀՀ կառավարության՝ հունական OTE ընկերության կնքած պայմանագրի համաձայն «ԱրմենՏելը» ստացավ հեռահաղորդակցության ոլորտի մենաշնորհը՝ 15 տարով: «Ոմանք, որ ծանոթ էին սեփականաշնորհման գործընթացին, ասում են, որ հույների հայտն այդ պահին ներկայացվածների մեջ ամենեւին էլ ամենաբարձրը չէր»,- վկայում է ArmeniaLiberty ինտերնետային կայքը: Եթե իրոք …

կարդալ ավելին

Շահագործման է հանձնվել «Ալկատել» կայանը

22.12.2005

Գյումրիում շահագործման է հանձնվել «Ալկատել» կայանի նորակառույց շենքը: «ԱրմենՏելի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ «Ալկատել» ընկերությունը 2 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր է ստորագրել «ԱրմենՏել» ընկերության հետ՝ վերջինիս մարզային ցանցի արդիականացման եւ հզորության ընդլայնման նպատակով: Պայմանագրի համաձայն՝ «Ալկատել» ընկերությունը պատվիրատուին կմատակարարի վերջին սերնդի բարձր հզորության համակցման տեխնոլոգիա՝ Ստեփանավան եւ Գյումրի քաղաքներում տեղակայված «Alkatel 1000» տիպի հեռախոսային համակարգերի …

կարդալ ավելին

Նամակ Ձմեռ Պապիկին

22.12.2005

Մեր երկրում գազի հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխաններ ոչ ոքից հնարավոր չէ ստանալ, եւ միշտ ստիպված ենք լինում առաջնորդվել դատողություններով ու ենթադրություններով, որոնք, ցավոք, միշտ ճիշտ են դուրս գալիս։ Եթե մեկ ամիս առաջ ասում էին, որ գազը թանկանալու է, բոլորը միաբերան հերքում էին։ Արդեն չեն կարող հերքել։ Մնում էր գինը՝ դա էլ կոնկրետացավ։ Մասնավորապես, «Գազպրոմի» տնօրենների …

կարդալ ավելին

Ինչի՞ համար վճարեն, եթե չեն աշխատում

22.12.2005

Այս փոփոխությունը պատճառաբանվեց նրանով, թե բավականին մեծ աշխատուժ կա ստվերում, եւ սոցապ հիմնադրամն իր թույլ վարչարարությամբ ի վիճակի չէ դրանց հարկման դաշտ բերել: Հարկային ծառայությունն ավելի հմուտ է հարկ հավաքելու մեջ եւ կարող է թաքնվածների գոնե մի մասին լույս աշխարհ հանել: Փոփոխությունը, կարծես թե, իրեն արդարացրեց. այս մեկ տարվա ընթացքում ծառայությունը պարբերաբար տվյալներ է հրապարակում, …

կարդալ ավելին

Հակամարտությունը տեղափոխվեց 2006թ.

22.12.2005

«Ռոյալ Արմենիա» (ՌԱ)-Մաքսային պետական կոմիտե (ՄՊԿ) քաղաքացիական գործով դատական նիստն, ավանդույթի համաձայն, երեկ նորից հետաձգվեց: Հետաձգման պատճառը նորից ՄՊԿ-ն էր: ՄՊԿ-ի շահերի պաշտպան Կ. Կարապետյանը դատարանից խնդրեց մերժել «ՌԱ» դիմումը: «Ըստ բեռնամաքսային հայտարարագրերի լրացման կարգի` մաքսային արժեքները հայտարարագրվել են հայտատուի կողմից,- նշված է դիմումի մեջ: -Այս փաստը նշանակում է, որ վերջինս համաձայնել է հայտարարագրված մաքսային …

կարդալ ավելին