Նախ՝ մի թեթեւ ջրի թանկացման մասին հայտարարվեց: Դա պարզ դարձավ դեռեւս 2005թ. դեկտեմբերի 14-ին, երբ ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրով ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությունը 10 տարի ժամկետով դարձավ Երեւան քաղաքի եւ հարակից մոտ 30 գյուղերի ջրամատակարարը, այսինքն` «Երեւանի Ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերության նոր վարձակալը: «Ժեներալ դեզ Օ»-ին Երեւանում տեղեկացրել են, որ իր վարձակալած ոլորտը շուրջօրյա …
կարդալ ավելինՀունվարի 19-ին Համաշխարհային բանկը (ՀԲ) հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 20 մլն դոլար գումարով Աղքատության հաղթահարման աջակցության 2-րդ վարկը (ԱՀԱՎ): Այն հիմնված է կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի քաղաքականությունների եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա: Վարկը Հայատանին կտրամադրվի 40 տարի մարման ժամկետով եւ 10 տարի արտոնյալ ժամկետով: ԱՀԱՎ ծրագիրն իրագործվելու է 4 ուղղություններով` մակրոտնտեսական կարգապահության բարելավում եւ կառավարման …
կարդալ ավելինՏնտեսական բարեփոխումներն ու զարգացումներն ի վերջո հանգեցնում են քաղաքական փոփոխությունների։ Այս հանրահայտ ճշմարտությունը մեր երկրում կարելի է դիտարկել Էներգետիկայի նախարարության օրինակով։ Մոտ 10 տարի առաջ ՀՀ էներգետիկայի նախարարն իր քաղաքական ու հասարակական կշռով ավելին էր, քան նախարարը։ Էներգետիկական ճգնաժամի հաղթահարման հետ միասին նվազեց նախարարի հեղինակությունը։ Իսկ համակարգում իրականացված լայնամասշտաբ սեփականաշնորհումից հետո իշխանական օղակներում սկսեցին քննարկել …
կարդալ ավելինԳազի գնի մասին շատ է խոսվում, եւ այդ խոսակցությունները շարունակվելու են մինչեւ այն պահը, երբ բնակչությանը հուզող այս հարցի կապակցությամբ կկայացվի վերջնական որոշում։ Խոսակցությունները կշարունակվեն անգամ որոշումն ընդունելուց հետո, սակայն արդեն ոչ թե կանխատեսումների, այլ հետեւանքների առումով։ Թեեւ վերջին շաբաթվա ընթացքում նորություն պարունակող պաշտոնական որեւէ հայտարարություն չեղավ, սակայն մեր պետական այրերը որոշ բաներ, այնուամենայնիվ, ասացին։ …
կարդալ ավելինՎարչապետի մոտ «քննություն հանձնելուց» հետո երեկ լրագրողներին իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացրեցին Մշակույթի եւ երիտասարդության հարցերի, Արդարադատության, Առեւտրի եւ տնտեսական զարգացման, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարությունները: «Հրացանակիր» Հովեյանին՝ անբավարար Հետաքրքիր էր, թե ով է ներկայացնելու վերջերս ղեկավարի պաշտոնից զրկված Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը: Ներկայացավ փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Վերջինս, իր իսկ խոսքերով, հայտնվել է աննախանձելի …
կարդալ ավելին«168 Ժամ»-ի նախորդ համարում անդրադարձել էինք “Heritage Foundation” հիմնադրամի կողմից հրապարակված 2006թ. տնտեսական ազատականության ինդեքսին, ըստ որի` Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջադիմել է 15 աստիճանով եւ զբաղեցրել 27-րդ հորիզոնականը։ «Ափսոսանք» էինք հայտնել, որ նախընտրական փուլ չէ, որպեսզի դա ներկայացվեր որպես նվաճում, սակայն լուծումը գտավ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Վարչապետին ներկայացված հաշվետվության …
կարդալ ավելինԵրեկվանից ՀՀ նախարարությունները եւ կառավարությանն առընթեր մարմինները սկսել են հաշվետվությունների ներկայացումը։ Փոքր-ինչ հումորով վերաբերվելու դեպքում, այս պրոցեսը կարելի է նույնացնել ուսանողական քննաշրջանի հետ։ Ավելի համարձակները առաջինն են մտնում քննության, մյուսները սրտատրոփ սպասում են «պիոներին», իսկ նրա դուրս գալուց հետո սկսվում է հարցերի տարափը, ինչից հետո առաջին քննություն հանձնողը պատմում է իր տպավորությունների մասին եւ պրակտիկ …
կարդալ ավելինԻնչպես գիտեք, Իրանի միջուկային ծրագրի հարցն արդեն մտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի օրակարգ։ Արտասահմանյան լրատվամիջոցները եւ մասնագետները նշում են, որ հնարավոր է՝ Իրանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ։ Արդյոք դա կարո՞ղ է ազդել Իրանի հետ կապվող մեր որոշ էներգետիկ ծրագրերի իրականացման վրա։ Այս հարցին ի պատասխան, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց. «Նախկինում էլ եղել են որոշ …
կարդալ ավելինԱյս տարի փորձեցինք գնալ անցյալ տարվա հրապարակումների հետքերով եւ պարզել, թե պարոն Ալամդարին գործարար համբավը նույն մակարդակին պահպանելու համար հո չի՞ դավաճանել իր սկզբունքներին: Շարունակո՞ւմ է արդյոք նույն եռանդով գործընկերների նկատմամբ կուտակած պարտքերը չվճարել: Պարզվեց, որ՝ այո, ամեն ինչ դեռ նույնն է: Մենք հետամուտ եղանք մասնավորապես «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ Փ. Ալամդարիի ունեցած գործարար հարաբերություններին եւ …
կարդալ ավելին««Ալռոսա»-ն չի կարողացել պայմանավորվել Sterlite Industries Limited-ի հետ Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) գնման վերաբերյալ»: Այսպիսի վերնագրով հունվարի 11-ին «Արմինֆո» լրատվական գործակալությունը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի` ռուսական «Ալռոսա» ալմաստի արդյունահանման ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը»: Գործարքը, սակայն, չի հաջողվել: Հաղորդագրության համաձայն` Երեւանում բանակցում էին «Sterlite Industries Limited» հնդկական ընկերության եւ …
կարդալ ավելին2005թ. դեկտեմբերին «Նաիրիտում» ստեղծվել է տնօրենների խորհուրդ, եւ խորհրդի նախագահ է նշանակվել Կարեն Իսրայելյանը: Կ. Իսրայելյանը նախկինում «Հայգազարդ» ՓԲԸ-ի տնօրենն է եղել: Նա պաշտոնից ազատվել եւ նորից «էներգետիկ» ոլորտում անմիջապես նոր պաշտոնի է նշանակվել: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման էին հանձնվել «Պետպոլիմեր» պետական ընկերությանը, որի հիմնական բաժնետերը ՀՀ Էներգետիկայի նախարարությունն է: Չի բացառվում, որ …
կարդալ ավելինՀունվարի 1-ից ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) վերահսկում է ոչ միայն բանկային համակարգը, այլեւ` ֆինանսական հատվածի մյուս ենթահատվածները` ապահովագրական եւ արժեթղթերի շուկաները: Միասնական ֆինանսական վերահսկողության մարմնի ստեղծումը տնտեսության զարգացման համար մեծ դեր կարող է ունենալ, սակայն եթե համակարգը զարգանա ճիշտ ուղով: Նորաձեւությունը` որպես կարեւոր հարցի լուծում Միասնական ֆինանսական վերահսկողության մարմնի` մեգառեգուլյատորի ստեղծումը, ըստ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի …
կարդալ ավելինԻնչպես ասել է փիլիսոփաներից մեկը, զարմանալու համար հարկավոր է մեկ րոպե, իսկ զարմանալի բաներ անելու համար՝ շատ տարիներ։ Այս տողերի հեղինակը, որն ապրել է սրանից մի քանի տարի առաջ հին Հունաստանում, ամեն օր կզարմանար, եթե այսօր ապրեր Հայաստանում։ Պարզապես մենք արդեն սովորել ենք այդ ամենին եւ այլեւս չենք զարմանում։ Չենք զարմանում, երբ խոսվում է ցուցանիշների …
կարդալ ավելինԿարեւորագույն հարցերի շուրջ, առանց լուրջ առաջընթացի, ավելի քան չորս տարվա բանակցություններից ու Քանկուն քաղաքում կայացած Նախարարական վեհաժողովի ձախողումից հետո, Հոնկոնգից մեծ սպասելիքներ չկային: Առեւտրի համաշխարհային կազմակերպության դեկտեմբերյան հանդիպումն աշխուժություն հաղորդեց Հոնկոնգում Դոհայի զարգացման օրակարգի առեւտրային բանակցությունների հարցերին: Գրանցվել է առաջընթաց, քանզի ավելի քան 150 երկրներ հավաքվել էին համաշխարհային առեւտրային համակարգում զարգացող երկրներին նոր մասնաբաժին տալու …
կարդալ ավելինՄեր աղբյուրների համաձայն՝ դեկտեմբերի լույս 27-ի գիշերն անհայտ անձի (կամ անձանց) կողմից գողություն է կատարվել Բաղրամյան 75 հասցեում գտնվող «Անելիք» բանկից: Բանկի մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով` գողացված գումարի չափը կազմում է 30 միլիոն դրամ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քննչական բաժանմունքում գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
կարդալ ավելինՎերջին շրջանում լուրեր են պտտվում, որ «Կոտայք» գարեջրի գործարանը վաճառվել է: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից: Վերջիններս ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ «Մենք այս առնչությամբ դեռ ոչինչ չենք կարող ասել»: Հիշեցնենք, որ «Կաստել» ընկերության ներդրումը (18 միլիոն դոլար) 1997թ. Հայաստանում առաջին եւ կարեւորագույն օտարերկրյա ներդրումներից մեկն էր: Պիեռ Կաստելին է պատկանում «Կոտայք» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 71%-ը, իսկ Գագիկ …
կարդալ ավելինՌուսական «Ալռոսա» ալմաստի արդյունահանման ընկերությունը չի կարողացել պայմանավորվել հնդկական Sterlite Industries Limited ընկերության հետ «Արարատի ոսկու կորզման ընկերության» (AGRC) ձեռքբերման շուրջ: Այդ նպատակով «Ալռոսա»-ի մասնագետները եղել են Երեւանում եւ մի շարք բանակցություններ վարել, այդ թվում`պետական գերատեսչություններում: Մինչդեռ կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ «Ալռոսա»-ն շատ ցածր գին է առաջարկել AGRC-ի համար: Նշենք, որ …
կարդալ ավելին«Արդշինինվեստբանկը» 2005թ. ավարտել է 2.269 մլրդ դրամ կամ 5.041 մլն դոլար զուտ շահույթով: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է 26,9 %-ով: Արդյունքում` շահույթի ավելացման հաշվին ընդհանուր կապիտալը հաջողվել է ավելացնել մինչեւ 8.876 մլրդ դրամ (19.7 մլն դոլար)` ապահովելով 63,3 %-ի տարեկան աճ:
կարդալ ավելինՀունվարի 1-ից ներդրվել է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը, որի համաձայն` ֆինանսական շուկայի երեք ոլորտները` բանկերը, ապահովագրությունը եւ արժեթղթերի շուկան վերահսկվելու են մեկ մարմնի` ԿԲ-ի կողմից: ՀՀ նախագահը մասնավորապես նշել է, որ այս առումով բավական լիազորություններ են տրված ԿԲ-ին, եւ իր մտահոգությունն է հայտնել, որ «երբ մեկ մարմնում այդքան լիազորություններ են կուտակվում, ապա պետք է դրանք …
կարդալ ավելինՈրքան էլ տարբեր լինի վերաբերմունքը մեր հանրապետության առաջին դեմքերի նկատմամբ, մեր ժողովրդի մոտ արդեն ավանդույթ է դարձել լսել նրանց ամանորյա ուղերձները, մանավանդ, որ տեղական հեռուստաալիքները դրանից հետաքրքիր բան այդպես էլ չցուցադրեցին։ Ինչպես միշտ, դեկտեմբերի 31-ի ժամը 12-ից մի քանի րոպե առաջ իր ուղերձով մեր հայրենակիցներին դիմեց նախագահ Ռ. Քոչարյանը՝ չմոռանալով հենց սկզբից նշել անցյալ տարվա …
կարդալ ավելին