Ռուսները չկարողացան գնել

16/01/2006

Ռուսական «Ալռոսա» ալմաստի արդյունահանման ընկերությունը չի կարողացել պայմանավորվել հնդկական Sterlite Industries Limited ընկերության հետ «Արարատի ոսկու կորզման ընկերության» (AGRC) ձեռքբերման շուրջ: Այդ նպատակով «Ալռոսա»-ի մասնագետները եղել են Երեւանում եւ մի շարք բանակցություններ վարել, այդ թվում`պետական գերատեսչություններում: Մինչդեռ կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ «Ալռոսա»-ն շատ ցածր գին է առաջարկել AGRC-ի համար: Նշենք, որ վերջինիս լիիրավ սեփականատերը հնդկական Sterlite Industries Limited ընկերությունն է: Վերջին տարիներին հնդկական ընկերությունն ավելի քան 40 մլն դոլար է ներդրել AGRC-ում: