«Կոտայքը» նոր տե՞ր ունի

16/01/2006

Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ «Կոտայք» գարեջրի գործարանը վաճառվել է: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից: Վերջիններս ոչ հերքեցին, ոչ հաստատեցին՝ «Մենք այս առնչությամբ դեռ ոչինչ չենք կարող ասել»: Հիշեցնենք, որ «Կաստել» ընկերության ներդրումը (18 միլիոն դոլար) 1997թ. Հայաստանում առաջին եւ կարեւորագույն օտարերկրյա ներդրումներից մեկն էր: Պիեռ Կաստելին է պատկանում «Կոտայք» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 71%-ը, իսկ Գագիկ Ծառուկյանը 29%-ի սեփականատերն է: