Միասնական գին

23/12/2005

2006թ. ընթացքում «Գազպրոմ» ընկերությունը Վրաստան բնական գազ կմատակարարի հազար խմ դիմաց` 110 դոլար գնով: Այդ առնչությամբ վերջնական որոշում է ձեռք բերվել «Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովի եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հանդիպման ընթացքում: Ա. Ռյազանովն ընդգծել է, որ բնական գազի գինը Հարավային Կովկասի բոլոր երկրների համար միասնական կլինի: