2005թ. հունվար-սեպտեմբերին ԱՊՀ երկրների մեջ Ադրբեջանում արձանագրվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամենամեծ աճը: Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է 21,8%, որին հաջորդում է Հայաստանը՝ գրանցելով 11,6% աճ: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանը 28,8%-ով ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է նաեւ արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով: Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6,2, իսկ Վրաստանում՝ 18%: