2006թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ երեկ ԱԺ «ԺՊ» խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ-ում անհրաժեշտ է պայմաններ ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար, քանի որ տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը եւ խթանը պետք է լինի հենց այդ գործարարությունը: Մ. Մինասյանի խոսքով, չնայած տնտեսության զարգացման եւ աճի բացասական գործընթացներին, առկա են որոշակի դրական տեղաշարժեր: