Դարձյալ աճում ենք

08/09/2005

«Interfax» լրատվական գործակալությունը, հղում անելով Հայաստանի
Վիճակագրական ծառայության իր աղբյուրին, տեղեկացնում է, որ այս տարվա
առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի բյուջեի եկամտային մասը կազմել է
191,32 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի
է 24,5%-ով: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ սպասվում է, որ այս տարի բյուջեի
եկամտային մասը կլինի 327,9, իսկ ծախսային մասը՝ 375,4 մլրդ դրամ:
Դեֆիցիտը կկազմի 47,5 մլրդ դրամ: