«Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ սեփականատեր բրիտանական Midland Resources
Holding LTD-ն ընկերության բաժնետոմսերի 100%-ը հանձնել է ՌԱՕ «ԵԷՍ
Ռոսսիի»-ի ներկայացուցիչ Interenergo B.V. ընկերության կառավարմանը»,- ՀՀ
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարցմանը պատասխանել է
Midland Resources-ի նախագահ Ալեքս Շնայդերը: Ա. Շնայդերի
հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ «Midland Resources-ը
շահագրգռված չէ տարածաշրջանում զբաղվել էներգետիկայի ոլորտում
ներդրումների իրականացմամբ, այդ պատճառով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»
ՓԲԸ-ի կառավարումը, ներդրումների իրականացումը եւ շահույթի ստացումը
ընկերության գործունեությունից փոխանցվել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության
ներկայացուցիչ Interenergo B.V. ընկերությանը»:
Ա.Ա.