Մեր տեղեկություններով՝ «Երեւանի Ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն շուտով
կվաճառվի: Գնորդը դեռ հայտնի չէ: Այժմ նախկին պետական գործարանի
բաժնետերերն են գործարանի երկար տարիների տնօրեն Էմիլ Գրիգորյանը, նրա
աղջիկը, փեսան եւ ներկայացուցիչներ աշխատակազմից: «Իմ մասը շատ չնչին է»,-
ասաց պարոն Գրիգորյանը եւ չցանկացավ ավելի մանրամասնել:
Մինչ այդ գործարանը տրոհվել էր երկու մասի՝ «Երեւանի Ոսկերչական
գործարան-0» եւ «Երեւանի Ոսկերչական գործարան-1»: Առաջինի տնօրենը եղել է
Էմիլ Գրիգորյանի տեղակալ Արմեն Քոչարյանը: Գործարանը լուծարվել է, եւ
Ա.Գրիգորյանն այլեւս կապ չունի «Ոսկերչականի» հետ: Այժմ գործում են
«Երեւանի Ոսկերչական գործարան-1» եւ «Երեւանի Ոսկերչական գործարան»
ընկերությունները: Առաջինն արտադրում է, երկրորդը՝ իրացնում: