Մեղրի-Կապան

10/05/2005

Մեղրի-Կապան նոր ավտոճանապարհի կառուցումը ՀՀ նախագահին ներկայացրեց տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանը: Ըստ նախարարի, 24 մլն ԱՄՆ դոլար արժեքով նոր ճանապարհը հնարավորություն կընձեռի Իրանից Հայաստան բեռներ փոխադրել մինչեւ 60 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներով: Նախարարը հավանաբար տեղյակ չէ, որ նման ծավալի բեռը կարող է տեղափոխվել մինչեւ Կապան, որովհետեւ Կապան-Գորիս ճանապարհն անանցանելի է 30 տոննայից ավելի քաշով բեռնատարների համար: