IFAD-ն ու OPEK-ը՝ 20 մլն

07/05/2005

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) մարտին Հայաստանում սկսում է նոր վարկային ծրագիր 20 մլն ԱՄՆ դոլար ծավալով, որից 15 մլն-ը տրամադրել է հիմնադրամի կենտրոնական գրասենյակը, իսկ 5 մլն-ն՝ ՕՊԵԿ-ը: Սա առաջին դեպքն է, երբ ՕՊԵԿ-ը վարկ է տրամադրում ՀՀ-ին: Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով՝ 40 տարի ժամկետով, տարեկան 0,75% տոկոսադրույքով: Նախատեսվում է այդ գումարի կեսը ծախսել գյուղատնտեսության ենթակառուցվածքների զարգացման վրա, իսկ մյուս կեսը հատկացնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին՝ առավելագույնը 150.000 ԱՄՆ դոլարի չափով եւ մինչեւ 7 տարի ժամկետով: Գյուղվարկի հատկացում չի կատարվի Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում: Ըստ IFAD-ի հայաստանյան գրասենյակի, այս մարզերն արդեն զարգացել են, հերթը մնացածներինն է: