Լավատեսական թվեր

07/05/2005

Հայաստանի բնակչության թիվը 2004 թ. ընթացքում աճել է 3,5 հազարով եւ տարեվերջի դրությամբ՝ կազմել 3 մլն 215.700 մարդ: 2004 թ. հանրապետությունում գրանցվել է 37.526 ծնունդ՝ 2003 թ. 35.793-ի փոխարեն, իսկ ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով 2003 թ. 111 երեխայի փոխարեն՝ 2004 թ. կազմել է 117 երեխա: Մահացության գործակիցը մնացել է նույն մակարդակի վրա եւ կազմել է 1000 բնակչի հաշվով՝ 80 մարդ: Նախորդ տարի գրանցվել է մայրական մահացության 10 դեպք՝ 2003 թ. 8 դեպքի համեմատ: Կյանքի առաջին տարում երեխաների մահացության դեպքերը կազմել են 443 եւ 2003 թ. համեմատ ավելացել 21-ով: Միաժամանակ, ամուսնությունների քանակն աճել է 10%-ով եւ կազմել 17.002, իսկ ամուսնալուծությունների թիվն ավելացել է 9,2%-ով՝ կազմելով 1987:

2004թ. պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը կազմել է 9,4%, 2003թ. 10,1%-ի դիմաց: Միջին ամսական աշխատավարձը կազմել է 41.976 դրամ եւ 2003թ. համեմատությամբ ավելացել է 23,1%-ով, (բյուջետային համակարգում՝ 26.671 դրամ, աճը՝ 129.3%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում՝ 54.473 դրամ, աճը՝ 120.5%):