2004թ. «ՀայՌուսգազարդ» ընկերությունն իրականացրել է 6 մլրդ դրամի ներդրումային աշխատանքներ: 4,8 միլիարդ դրամ ծախսվել է բաշխման ցանցի ընդլայնման նպատակով, որի արդյունքում ձեռք է բերել 121.000 հնարավոր եւ 85.000 փաստացի բաժանորդներ: Վերջին տվյալներով` ընկերությունն ունի 272.000 բաժանորդ: Կատարվել են 559 մլն դրամի ծավալով անվտանգության համակարգի վերականգնման աշխատանքներ, կորուստների նվազեցման ծրագրի համար հատկացվել է 254 մլն դրամ, որի արդյունքում սպասվում է 8,6 մլն խմ գազի տնտեսում, 168 մլն դրամ էլ ծախսվել է գազափոխադրման համակարգի վերանորոգման աշխատանքների համար: Ընդհանուր առմամբ` «ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2004թ. ներդրումային ծրագիրը կատարել է 90%-ով: