«Գյումրի-Այրում» էլգնացքը չի գործում

07/05/2005

Վանաձորցիներին մտահոգում է, թե ինչո՞ւ չի գործում «Գյումրի-Այրում» էլգնացքը։ Գիծը վերանորոգման մեջ է անցած տարվա մայիսից։ Ըստ կապի եւ տրանսպորտի նախարարի մամուլում արված հայտարարության` շինարարությունը պետք է ավարտվեր անցած տարվա հոկտեմբերին։ Նշեմ, որ այդ գնացքն ամենամատչելի փոխադրամիջոցն էր սոցիալապես անապահով խավերի համար (գինը 100 դրամ էր)։ Ըստ տեղեկությունների` այն չի գործում, որովհետեւ ծախսերը գերազանցում էին եկամուտները։