Հունիսի 9-ին հանրապետական հեռուստաալիքներից մեկով հաղորդում էր
պատրաստված Վանաձորի ծանր արդյունաբերությունը ներկայացնող «Ավտոգեն-Մ»
գործարանի մասին: Հետաքրքիր հանգամանք էր այն, որ մոտ 20 րոպեանոց ողջ
հաղորդման ընթացքում գործարանի տնօրենը ելույթ չունեցավ, սակայն մի քանի
անգամ ելույթ ունեցավ Վանաձորի քաղաքապետը՝ խոսելով գործարանի արտադրական
հաջողությունների մասին: Սրանից կարելի է եզրակացնել, որ քաղաքապետն արդեն
սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ քաղաքապետարանի ենթակայությունից
դուրս գտնվող ձեռնարկության հաշվին: Ի դեպ, 2002 թվին էլ նույն քաղաքապետն
իր քարոզարշավի ընթացքում շահարկում էր Վանաձորի քիմգործարանի իբր թե մոտ
ապագայում աշխատելու թեման: Թերեւս փառք պետք է տալ Աստծուն, որ այս անգամ
աշխատող գործարանի «հաշվին» է քարոզարշավ կազմակերպում, եւ ոչ թե՝
չաշխատող:
Գ. Հ.