Օգոստոսի 3-ին Փարիզում հայտարարվել է Ռուսաստանում եւ այլ երկրներում
բարձրորակ բջջային կապ ապահովող Alcatel ընկերության հետ VivaCell-ի
ստորագրած բազմամիլիոնանոց պայմանագրի մասին: Նախատեսվում է, որ ծրագրի
արդյունքում VivaCell-ի բջջային ծածկույթը կտարածվի Հայաստանի ողջ
տարածքով, եւ VivaCell-ը կկարողանա կապով ապահովել 400.000 բաժանորդների:
Այս հարցում Alcatel-ի հետ համագործակցելու է հունական Intracom-ը: Այս
առիթով 1994-ին ԱՊՀ-ում հիմնադրված Alcatel-ի տնօրենի տեղակալ Յոհան
Վանդերպլաեցը նկատել է. «Այս համաձայնագիրը ուժեղացնում է Alcatel-ի
դիրքերը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ ԱՊՀ-ի բջջային շուկայում»: «Մեզ
հանձնարարվել է VivaCell-ին հնարավորություն տալ Հայաստանում դառնալ ուժեղ
մրցակից օպերատոր»,- ավելացրել է նա: Հիշեցնենք, որ Alcatel-ի գլխավոր
տնօրենի խորհրդականն է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որը բնակվում
է Լոնդոնում: