Շարունակում ենք աճել

07/09/2005

«Interfax» լրատվական գործակալությունը, հղում անելով վիճակագրական
ծառայության իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ 2005 թվականի առաջին յոթ
ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
արդյունաբերական արտադրանքի աճը Հայաստանում կազմել է 6,3%, իսկ
գյուղատնտեսական արտադրանքի աճը՝ 14,1%՝ հասնելով համապատասխանաբար 361,9
եւ 184,5 մլրդ դրամի: Համաձայն նույն աղբյուրի, էլեկտրաէներգիայի
արտադրությունը նշված ժամանակահատվածում նվազել է 4%-ով: Շինարարության
ոլորտում գրանցվել է 26,8, իսկ արտահանման ոլորտում՝ 29,5% աճ: 2005-ի
առաջին 7 ամիսների ընթացքում տնտեսությունն աճել է 11,7%-ով: