ԱՊՀ Միջպետական վիճակագրության վարչության տվյալներով, 2005 թվականի
առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում կազմել
է 5,3%: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս»
գործակալությունը: ԱՊՀ երկրներից արդյունաբերական արտադրության ամենաբարձր
աճի ցուցանիշները գրանցվել են մեր հարեւան երկրներում՝ Ադրբեջանում՝
20,1%, Վրաստանում՝ է 12,8: Այս ցուցանիշով հաջորդ երկիրը Բելառուսն է՝
10,5, Տաջիկստանում արդյունաբերական աճը կազմել է 8,9%, Ուկրաինայում՝ 5,
ՌԴ-ում՝ 4%: Միջին հաշվով, ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրության
աճը կազմել է 5%: Սակայն եթե Ադրբեջանն առջեւում է արդյունաբերական աճի
մակարդակով, ապա Հայաստանը գլխավորում է ամենացածր սղաճ արձանագրած ԱՊՀ
երկրների ցուցակը: 2005 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում այն
կազմել է 2,3%, այն դեպքում, երբ Ադրբեջանում գրանցվել է 13,5% սղաճ:
Սղաճի ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Ուկրաինայում, որտեղ այս տարվա
առաջին կիսամյակում ապրանքների գներն աճել են 14,1%-ով: Այդ ցուցանիշը
բարձր է նաեւ մյուս «հեղափոխված» երկրում՝ Վրաստանում, որտեղ սղաճը կազմել
է 9,4%: