Վերջին օրերի ընթացքում ավիավառելիքը թանկացել է 70 դոլարով, ինչը կարող է
ազդել ավիատոմսերի գների բարձրացման վրա: «Եթե անցած տարի Զվարթնոց
օդանավակայանը ավիավառելիքը վաճառում էր 430 դոլարով, հիմա այդ գինը կարող
է անցնել 800 դոլարից»,- տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր
Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Վերջինիս
համոզմամբ՝ ավիատոմսերի գների թանկացումը կհանգեցնի ուղեւորների հոսքի
նվազմանը: