«2005-ի առաջին կիսամյակում Հայաստանը մշակել է 136,3 մլն դոլար ընդհանուր
արժողությամբ ադամանդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
1,5 տոկոսով ավելին է»,- այս մասին Իսրայելի «Tacy» գործակալության
փոխանցմամբ՝ հայտարարել է Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման
նախարարության ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը: Նա նշել է, որ ադամանդի
վաճառքի ծավալներն աճել են 0,5 տոկոսով եւ կազմել 136,4 մլն դոլար,
մինչդեռ արտահանումն աճել է 1,1 տոկոսով ու կազմել 136 մլն դոլար: