Հայաստանի տնտեսության մասին ցանկացած գնահատական հանգում է նրան, որ մեր
տնտեսության մեջ գերակայող են մենաշնորհները, իսկ խաղի կանոնները
թելադրում են խոշոր գործարարները, որոնց ընդունված է անվանել օլիգարխներ:
Պաշտոնական վիճակագրությունն ու Հարկային ծառայությունը որեւէ
տեղեկատվություն չեն հրապարակում նշված երեւույթների եւ այն մասին, թե մեր
օլիգարխներից յուրաքանչյուրն իրականում որքան կարողություն ունի: «168
Ժամ»-ը սկսում է հոդվածների շարք, որի նպատակն է՝ բացահայտել Հայաստանի
տնտեսության երեւացող ու թաքնված «խաղացողներին»: Հոդվածաշարի վերջում
կհրապարակվի մեր օլիգարխների վարկանիշային ցուցակը, եւ պարզ կդառնա, թե
իրականում ով ով է Հայաստանում: