Վերջին օրերին Հայաստան էին այցելել «LG electronics» ընկերության Միջին
Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանային ներկայացուցչության նախագահը եւ
հեռուստացույցների գծով գլխավոր մենեջերը։ Այցը պայմանավորված էր
տարածաշրջանում, Միջին Ասիայում LG ապրանքանիշի սպառողական պահանջարկի
ուսումնասիրմամբ եւ շուկայում այդ ապրանքանիշի տեխնիկայի առաջընթացով։
Նշենք, որ համաշխարհային այդ ընկերության ներկայացուցիչները Հայաստանում
էին, քանի որ նրանց հիմնական գործընկերը տարածաշրջանում «Արայ»
ընկերությունն է։ Այցը պայմանավորված է առաջին հերթին բուն սպառողներին
ճանաչելու, շուկային մոտիկից ծանոթանալու եւ, ինչո՞ւ չէ, նաեւ LG
ապրանքանիշի տեխնիկային ներկայացվող տարածաշրջանային սպառողական
պահանջմունքները հասկանալու դրդապատճառներով։