Մեր նախորդ համարներից մեկում ներկայացրել էինք ՀՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին որոշ տեղեկատվություն եւ ՀՀ Հարկային պետական ծառայության պետ պրն Ա. Ալավերդյանի հետ հարցազրույցը։ Բազմաթիվ ընթերցողների հետաքրքրում է, թե արդյոք նմանատիպ օրինագիծ նախատեսվո՞ւմ է տնտեսվարող մյուս սուբյեկտների, մասնավորապես` ՍՊԸ-ների եւ ՓԲԸ-ների համար։ Հարկային ծառայությունից մեզ պատասխանեցին, որ դեռեւս այդպիսի նախագիծ չկա։ Եթե ապագայում այդ ուղղությամբ ինչ-որ բան որոշվի, ապա տեղյակ կպահեն հանրությանը։