Անդրանիկ Մանուկյանի խորհուրդը

21/10/2005

«ԱրմենՏելի» բաժանորդները կարող են դատի տալ ընկերությանն այն բանի համար, որ վերջինս չի տեղեկացրել ամառային զեղչերի ավարտի մասին: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Հիշեցնենք, որ ընկերությունը հայտարարել էր ամառային զեղչերի մասին, սակայն 2005թ. սեպտեմբերի 1-ից արդեն գործում են նոր գներ: SIM-card-ի բաժանորդների համար 1 րոպեն արժե 40 դրամ, իսկ SMS հաղորդակցության գինը մնացել է նույնը՝ 16 դրամ: Easy card-ի բաժանորդները 1 րոպեի համար այժմ վճարում են 75 դրամ, SMS հաղորդակցության համար՝ 18 դրամ: Բոլոր գները նշվում են առանց ԱԱՀ-ի: