«Trend» գործակալության փոխանցմամբ՝ թուրքական «Յուկսել Դոմոնիք» ընկերությունն ուսումնասիրելու է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման հնարավորությունն ու իր եզրակացությունն է ներկայացնելու Ադրբեջանի Տրանսպորտի նախարարությանը: Դրանից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարներն ու Վրաստանի տնտեսական զարգացման նախարարը 2006-ի սկզբին կհանդիպեն Թուրքիայում՝ վերջնականապես ճշտելու երկաթուղու կառուցման ժամանակացույցը: Նախնական հաշվարկներով, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման համար կպահանջվի մոտ 400 միլիոն դոլար: