«Արարատի ոսկու կորզման ընկերությունը» (AGRC) 2005թ. արդյունահանել է 1,4 տոննա ոսկի` 2004թ. 2,1 տոննայի փոխարեն: Այս մասին հաղորդել է ընկերության տնօրեն Վարդան Վարդանյանը: Նրա խոսքերով` արդյունահանման մեծ մասը բաժին է ընկել Սոդքի հանքավայրին: Աննշան քանակությամբ ոսկի արդյունահանվել է Մեղրաձորի հանքավայրում եւ Արարատի հանքամնացուկների պահեստարանի նոր պոչանքներից: Տնօրենն ասել է, որ Սոդքի հանքավայրում ոսկու հաստատված պաշարները կազմում են շուրջ 40 տոննա, սակայն 2006թ. ընկերությունը մտադիր է երկրաբանական հետախուզություն անցկացնել, եւ չի բացառում, որ այդ թիվը կարող է էապես աճել: