Տնտեսություն

«Բրենդիի» դեմ

24.03.2006

ԱԺ պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Ֆրանսիայում կոնյակի գործարան է գնել: Տ. Արզաքանցյանի հավաստմամբ, ինքը Ֆրանսիայում գործարան է ձեռք բերել հիմնականում այն բանի համար, որ կարողանա պիտակների վրա օգտագործել «կոնյակ» բառը: Նրա խոսքերով, «Բրենդի» անվանումով կոնյակները վատ են սպառվում, որովհետեւ շատերը սովոր են «Կոնյակ» անվանմանը, իսկ ինքն այն կարող է օգտագործել միայն այն …

կարդալ ավելին

Ակցիա են անելու

24.03.2006

«Մեղքն «ԱրմենՏելինն» է, մեղքն այն պրովայդերներինն է, ովքեր ծառայություններ են մատուցում մեր քաղաքացիներին: Նրանք պարտավոր էին ինտերնետ հասանելիության ծառայության մատուցման ժամանակ տեղադրել ֆիլտրեր, որոնք թույլ չտային դրսի պրովայդերներին այդպիսի «ռեկետ» իրականացնել»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արշակ Սադոյանի հարցին այսպես պատասխանեց կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը` ավելացնելով. «Հնարավոր չէ, որ ՀՀ քաղաքացին գիշերը ժամը 4-ին …

կարդալ ավելին

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ու «ՎԻՎԱ ՍԵԼԼԸ» մրցակից չեն ունենա

24.03.2006

Համաշխարհային բանկը (ՀԲ) մտադիր չէ հաջորդ տարի բջջային կապի նոր օպերատորներ ներգրավել հայաստանյան շուկայում: ՀԲ-ն ընդամենն իրականացրել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ուսումնասիրություն, որով ընդգծում է նոր օպերատորների մուտքի անհրաժեշտությունը: Այդ ուսումնասիրության մեջ նշվում է, որ վերակառուցման վաղ փուլում Հայաստանի կառավարությունն էականորեն նպաստել է հեռահաղորդակցության հատվածի խնդիրների ավելացմանը` երկարաժամկետ (մինչեւ 2013թ.) մենաշնորհ տալով «ԱրմենՏել» ընկերությանը: Ըստ …

կարդալ ավելին

Հիպոթեքային շուկայում մեծ տեղաշարժեր են սպասվում

24.03.2006

Շինարարության ծավալների եւ կառուցվող էլիտար շենքերի քանակի աճին զուգընթաց` աստիճանաբար կարեւորվում է նաեւ հիպոթեքային շուկայի զարգացումը։ Գաղտնիք չէ, որ բնակչության մեծամասնության համար անգամ ապառիկ կարգով տուն ձեռք բերելը վարդագույն երազ է։ Այս ոլորտի ներկա վիճակի, խնդիրների եւ հեռանկարների մասին զրուցեցինք «Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանի հետ։ – Վերջերս հիպոթեքային շուկայի շուրջ առաջացած ակտիվությունն ինչո՞վ է …

կարդալ ավելին

«Ռուսալը»` դատարանի առաջ

24.03.2006

«Ռուսալ» ԲԲԸ-ն անօրինական է համարում Նյու Յորքի դատարանին ամերիկյան «BFI Group» ընկերության ներկայացրած 2,8 մլրդ դոլարի հայցը: Ընկերությունը «Ռուսալին» մեղադրում է Նիգերիայի պաշտոնատար անձանց հետ անօրինական համաձայնության գալու մեջ` այդ երկրի կառավարության կողմից ալյումինային «Alscon» ընկերության բաժնետոմսերի 77,5%-ի վաճառքի գործում: Ըստ «Ռուսալի», Նյու Յորքի դատարանն իրավունք չունի քննել այս գործը, այն պետք է լսվի Նիգերիայի …

կարդալ ավելին

«Սեւ» ավիացուցակը

23.03.2006

«Figaro»-ի հավաստմամբ, երեկ Եվրամիությունը հաստատել է ավիաընկերությունների «սեւ ցուցակը»: Նրանցից 95-ը գնահատվել են վտանգավոր, որոնց մեծամասնության թռիչքները Եվրոպայի օդային տարածքով մարտի 25-ից արգելված են: ԵՄ-ին նման քայլի են մղել անցյալ տարվա հաճախակի ավիավթարները: «Սեւ ցուցակում» ճնշող մեծամասնություն են կազմում աֆրիկյան ավիաընկերությունները: Սակայն այդ շարքում առկա են նաեւ Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Բանգլադեշի եւ Թաիլանդի …

կարդալ ավելին

Նոր գազատար

21.03.2006

«Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հաղորդում է, որ ներկայումս մշակվում է Ռուսաստանի տարածքը շրջանցող եւս մեկ գազատար խողովակաշար կառուցելու ծրագիր: Գազատարն Ադրբեջանից՝ Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքով, Սեւ ծովի հատակով վառելիքը կհասցնի եվրոպական երկրներ: Ծրագրի նախաձեռնողը «Վրաստան-Ուկրաինա-Եվրամիություն խողովակաշար» անունով ընկերությունն է: Ծրագիրն անցած շաբաթավերջին քննարկվել է Թբիլիսիում: Ըստ նախնական հաշվարկների, ծրագրի իրագործման համար կպահանջվի շուրջ 2 միլիարդ դոլար: Արդեն …

կարդալ ավելին

Սառնարանային գյուղատնտեսություն

21.03.2006

Գարնանային այս օրերին մթերային շուկաներում զարմանալի երեւույթ է նկատվում. խաղողի մանրածախ գինը տատանվում է ընդամենը 300-700 դրամի սահմաններում, այն դեպքում, երբ անցած տարի այս ամիսներին գինը կրկնակի բարձր էր: «Անցած աշնանը մեծ քանակությամբ խաղող պահեստավորվեց,- ասում է մեր զրուցակից մրգավաճառը: -Նախ՝ Վրաստանում ու Ադրբեջանում արքայախնձորի (կորոլյոկի) բերքը քիչ էր, որ մեր առեւտրականները ներկրեին: Սառնարաններում ազատ …

կարդալ ավելին

Էներգետիկ անվտանգ Հայաստան

18.03.2006

Ի՞նչ ունենք եւ ի՞նչ ենք ուզում ունենալ Այն, որ էներգետիկ անվտանգության առումով Հայաստանը շատ խնդիրներ ունի լուծելու, գաղտնիք չէ։ Այս կարծիքին էր նաեւ հիմնական զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։ Ըստ վերջինիս, Հայաստանը պետք է քայլեր անի երկու հիմնական ուղղություններով՝ նվազեցնի ներկրվող էներգակիրների ծավալները եւ դիվերսիֆիկացնի դրանց աղբյուրները։ Առաջին նպատակին հասնելու, թերեւս, ամենակարեւոր գործոնը սեփական …

կարդալ ավելին

Տաք ձմռան ռուսական տարբերակը

17.03.2006

Կայացավ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մարտի 10-ի որոշմամբ գազի գները Հայաստանում ապրիլի 10-ից կբարձրանան։ Հասարակությունն արդեն պատրաստ էր այս նորությանը։ Ռուսաստանը դեռ անցած տարի էր խոստացել բարձրացնել Վրաստան եւ Հայաստան մատակարարվող գազի սակագինը։ Հետո ՌԴ նախագահը մեզ «Տաք ձմեռ» շնորհելով` խոստացավ գները բարձրացնել ավելի ուշ` ենթադրվում է` ապրիլի 1-ից։ Հենց այս ենթադրությունն էլ «ՀայՌուսգազարդին» դրդեց …

կարդալ ավելին

Գուդ բայ, դոլար

17.03.2006

Դուբայի «DP World» ընկերությունը մտադիր էր գնել բրիտանական «Peninsular and Oriental Steam Navigation» կազմակերպությունը, որը հսկում է ԱՄՆ-ի 6 խոշոր նավահանգիստները: Սկզբում Սպիտակ տունը համաձայնություն է տվել այս գործարքին, սակայն հետո ԱՄՆ-ի Սենատի եւ Պալատի անդամները պնդել են, որ արաբական ընկերության ներկայությունը կվտանգի երկրի ազգային անվտանգությունը: Վերջին հանգամանքը զայրացրել է մի շարք արաբական երկրների կենտրոնական …

կարդալ ավելին

Ծիրանի եւ մանդարինի արանքում

17.03.2006

Օրինակ, անցյալ տարի Հայաստանը ծիրանի աննախադեպ մեծ բերք էր ստացել, եւ մտավախություն կար, որ կմնա՝ կփչանա: Բայց ըստ մանրավաճառների՝ մեր նախագահը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ պայմանավորվեց, որ ծիրանը Հայաստանից Վրաստան անարգել ու առանց հարկերի տեղափոխեն: Սահակաշվիլին մեր ծիրան արտահանողների համար այդ պայմանն ապահովեց: Արտահանողները պատմում են, որ Բագրատաշենի հայ-վրացական մաքսակետում մեծ պաստառի վրա պատկերված …

կարդալ ավելին

Ինչքա՞ն կդիմանան

15.03.2006

«Հայէլցանցեր» ընկերության լրատվության բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հայտով իրենք դեռ չեն դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Մ.Գրիգորյանը ավելացրեց նաեւ, որ իրենք դեռ հաշվարկ չեն կատարել, թե ինչքան կթանկանա էլեկտրաէներգիան:

կարդալ ավելին

Թռիչք «ԱրմենՏելի» վրայով

15.03.2006

Հայաստանում բջջային կապի ոլորտը հաջորդ տարվանից կդառնա մրցակցային, քանզի ՀԲ-ն մտադիր է 2007թ. ներգրավել բջջային կապի 3-4 օպերատոր: ՀԲ-ն նպատակ ունի նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով զարգացնել բջջային կապի շուկան: Այս հարցի շուրջ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը բանակցություններ է վարում եւ նույնիսկ հուշագիր է ստորագրել, սակայն դեռ չեն տեղեկացնում, թե ովքեր են լինելու …

կարդալ ավելին

Եթե լավ փող տան…

15.03.2006

Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին երեկ հայտարարել է, թե Վրաստանը կարող է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը վաճառել Հարավային Կովկասը սնող մայր գազատարը, եթե առաջարկվող գինը եւ պայմանագիրն ընդունելի լինեն Վրաստանի համար: «Եկեք պատկերացնենք, որ «Գազպրոմ»-ն առաջարկում է բավական բարձր գին գազատարի համար, սկսում է իրականացնել վերականգնման աշխատանքներ եւ ցանկանում, որ ապագայում պայմանագրով նախատեսված պայմաններն ընդունելի լինեն …

կարդալ ավելին

Սուրճի շուկան Հայաստանում

15.03.2006

Այսօր Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում սուրճ արտադրող ընկերությունները։ Դրանց քանակի մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն հեռուստացույց նայել եւ ուշադրություն դարձնել տարբեր ընկերությունների գովազդներին։ Մենք արդեն նշել ենք, որ սուրճ արտադրելը հեշտ գործ չէ, սակայն այս ոլորտի ընկերությունների չափազանց մեծ քանակից կարելի է անել 2 հետեւություն։ Կա՛մ սուրճ արտադրելն իրականում հեշտ գործ …

կարդալ ավելին

Չվերթը ժամանակավորապես դադարեցվել է

15.03.2006

Բանն այն է, որ բիզնես եւ էկոնոմ կարգի միակողմանի տոմսերի գնային տարբերությունը միջինը մոտ 20-50% է: Սակայն, ուղեւորների հավաստմամբ, մատուցվող ծառայությունների տարբերությունն աննշան է: «Արմավիա» ՍՊԸ կոմերցիոն գծով տնօրենի տեղակալ Անդրեյ Աղաջանովը, սակայն, վստահեցնում է, որ բիզնես սրահի նստատեղերը եւ սեղաններն առավել հարմարավետ են, տարբեր է նաեւ մատուցվող բորտսնունդի, ոգելից եւ զովացուցիչ ըմպելիքների, տրամադրվող մամուլի …

կարդալ ավելին

Ո՞ր չինովնիկի «կաթիկն» էր պակասել

15.03.2006

Դեռ այն օրերին, երբ «Ղ-Տելեկոմը» դարձավ Հայաստանի բջջային կապի երկրորդ օպերատորը, «ԱրմենՏելի» եւ հիշյալ ընկերության միջեւ սկսվեց բավականին սուր մրցակցություն, ինչն էլ ակնկալվում էր բջջային կապի շուկա երկրորդ օպերատորին հրավիրելով։ Այսինքն, սպասվում էր, որ նման մրցակցությունը կնպաստի ոչ միայն որակի բարելավմանը, այլեւ շուկայում գների անկմանը, ինչը դրված է մրցակցության գաղափարի հիմքում։ Այն, որ այդ սպասելիքներն …

կարդալ ավելին

ԱԱԾ-ն կալանավայրո՞ւմ

15.03.2006

Մեր տեղեկություններով` մարտի 7-ին ԱԱԾ աշխատակիցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերացիա են իրականացրել: ԱԱԾ աշխատակիցները կալանավորների մոտ հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրանյութեր եւ հոգեմետ դեղեր: Մասնավորապես հայտնաբերվել է «Հաշիշ», «Չերնյաշկա» եւ ներարկման ճանապարհով օգտագործվող թմրադեղեր: Հոգեմետ դեղերից հայտնաբերվել է «Ցիկլադոլ», «Ռադիդոլ» եւ «Էլենիում»: Ըստ հավաստի աղբյուրների, վերոնշյալ միջադեպից հետո կալանավայրի աշխատակիցներին հրահանգ է տրվել, որպեսզի ծառայության …

կարդալ ավելին

Քըրք Քըրքորյանը 53-րդն է

13.03.2006

Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը «Ֆորբս» ամսագրի հրապարակած այս տարվա միլիարդատերերի ցուցակում աշխարհում 53-րդն է: Նրա կարողությունը վերջին տարվա ընթացքում մի փոքր նվազել է՝ կազմելով 8,7 միլիարդ դոլար: Անցյալ տարի Քըրքորյանը 41-րդն էր եւ ուներ 8,9 միլիարդ դոլար: Վերջին տարվա ընթացքում Քըրքորյանը «Սոնի» ճապոնական ընկերությանը վաճառեց MGM հոլիվուդյան ստուդիան, որը գնել եւ վերավաճառել է մի քանի …

կարդալ ավելին