«Բրենդիի» դեմ

24/03/2006

ԱԺ պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Ֆրանսիայում կոնյակի գործարան է գնել: Տ. Արզաքանցյանի հավաստմամբ, ինքը Ֆրանսիայում գործարան է ձեռք բերել հիմնականում այն բանի համար, որ կարողանա պիտակների վրա օգտագործել «կոնյակ» բառը: Նրա խոսքերով, «Բրենդի» անվանումով կոնյակները վատ են սպառվում, որովհետեւ շատերը սովոր են «Կոնյակ» անվանմանը, իսկ ինքն այն կարող է օգտագործել միայն այն դեպքում, եթե եվրոպական որեւէ գործարան իրեն այդ անվանումն օգտագործելու թույլտվություն տա: Հիմա նա արդեն կարող է ինքն իրեն տրամադրել այդ հնարավորությունը: