Մեր տեղեկություններով` մարտի 7-ին ԱԱԾ աշխատակիցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օպերացիա են իրականացրել: ԱԱԾ աշխատակիցները կալանավորների մոտ հայտնաբերել են մեծ քանակությամբ թմրանյութեր եւ հոգեմետ դեղեր: Մասնավորապես հայտնաբերվել է «Հաշիշ», «Չերնյաշկա» եւ ներարկման ճանապարհով օգտագործվող թմրադեղեր: Հոգեմետ դեղերից հայտնաբերվել է «Ցիկլադոլ», «Ռադիդոլ» եւ «Էլենիում»: Ըստ հավաստի աղբյուրների, վերոնշյալ միջադեպից հետո կալանավայրի աշխատակիցներին հրահանգ է տրվել, որպեսզի ծառայության ընթացքում ուշադիր լինեն: Որոշ աշխատակիցներ նկատողություն են ստացել: Ի դեպ, արդարադատության նախարարի մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը հերքեց այս լուրը` ասելով, որ ԱԱ-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում որեւէ միջոցառում չի իրականացրել: