Օրենքը ծխախոտի դեմ անզոր է Ծխախոտի տուփերի եւ ծխախոտ գովազդող վահանակների վրա օրենքի ուժով անպայման զգուշացվում է, որ ծխելը վնաս է։ Աշխարհով մեկ լայն թափ է առնում ծխելու դեմ պայքարը՝ պատրաստվում են հաղորդումներ, քննարկումներ, կազմակերպվում են ակցիաներ, ընդունվում են օրենքներ… Մի խոսքով, աղմուկը բավական մեծ է։ Սակայն ասել, թե դա շատ էֆեկտիվ է, սխալ կլինի։ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները խորհրդարանական լսումներ էին կազմակերպել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկման շուրջ: Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում շրջանառվող դեղերի շուկան, ի՞նչ հիմնախնդիրներ կան ոլորտում, եւ ինչպե՞ս կարող է նոր օրենքը դրանք լուծել: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն …
կարդալ ավելինՕրերս Սեւանի շաքարի գործարանի տնօրեն Արմեն Առաքելյանը հայտարարել էր, որ գործարանը 2004թ. արտադրել է 650 տոննա շաքար, իսկ 2005թ.` ամսական 350-400 տոննա: Ա.Առաքելյանի խոսքերով, այս տարի ընկերությունը սկսել է արտադրել ամսական 700-750 տոննա պատրաստի արտադրանք, իսկ մինչեւ տարեվերջ պլանավորում է արտադրել 8000 տոննա շաքար: Դեռ ավելին, տնօրենը հավաստիացրել էր, որ հայկական շուկայում շաքարի գնի թանկացումը …
կարդալ ավելինԵրեւանում բնակարան ձեռք բերելը գնալով դժվարանում է: Բոլորիս համար էլ պարզ է, որ դա կապված է երկու հիմնական խնդիրների հետ. նախ՝ վերջին մի քանի տարիներին անշարժ գույքի գները մայրաքաղաքում կտրուկ բարձրացել են, եւ երկրորդ՝ եթե նույնիսկ անշարժ գույքը չթանկանար, միեւնույն է, Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության եկամուտները բնակարան գնելուն չեն բավարարում: Այնպես որ, բնակչության այդ գերակշիռ …
կարդալ ավելին«168 Ժամ»-ի նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ «Մեծ անիվ» ընկերության ներկրած անիվների եւ մարտկոցների պատճառով այսօր վատ վիճակում են հայտնվել անիվներ արտադրող «Դողագործ» եւ մարտկոցներ արտադրող «Էլեկտրոն գոլդ» գործարանները: «Մեծ անիվ» ընկերությունը «վերցրել» է նրանց շուկան: Հայտնի է, որ այդ ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանին: Ավելի ուշ պարզվեց, որ …
կարդալ ավելին«Համաշխարհային բանկի՝ Հայաստանին վերաբերող զեկույցը, որն այժմ վերջնական տեսքի ենք բերում, կրում է «Կովկասյան վագր» վերնագիրը։ Վստահ չեմ, որ այդ վերնագիրը չի փոփոխվի։ Այն քաղաքականացված է, սակայն լիովին արտացոլում է նախկին 5 տարիների տնտեսական զարգացումները»,- երեկ Համաշխարհային բանկում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց այս կառույցի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը։ Վերջինս հավաստիացրեց, որ ինքն ամենեւին …
կարդալ ավելինԸնդհանրապես, «Կովկասյան վագր» ածականը, եւ հատկապես էկրանի վրա զետեղված նկարը, բավական զվարճացրին Համաշխարհային բանկի կազմակերպած քննարկման տեղացի մասնակիցներին, որոնցից մեկը կատակով նշեց, որ ինքը համաձայն է Հայաստանի՝ կատվազգի ածական ունենալուն։ Սակայն միակ նմանությունն այն է, որ կատուն էլ ցանկացած բարձրությունից միշտ վայր է ընկնում չորս ոտքերի վրա։ Գլխավոր զեկուցողը՝ ՀԲ խորհրդատու Բարտ Կամինսկին, շտապեց մի …
կարդալ ավելինԱյսօր այս երկու ընկերությունների արտադրանքի գները նույնն են: Տեսականորեն հնարավոր է, որ շուկայում 2 օլիգոպոլիստները փոխհամաձայնության գան եւ արհեստականորեն գին սահմանեն: Սակայն, «Արարատ ցեմենտի գործարանի» խորհրդի նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը դա բացառեց` նշելով, որ ցեմենտի գինը շուկան է թելադրում, այսինքն` որոշվում է բացառապես առաջարկի եւ պահանջարկի միջոցով: 11 ամիս առաջ «Արարատ ցեմենտի» …
կարդալ ավելինՀՀ կառավարության ստորագրած ամեն մի համաձայնագիր հայ հասարակությունն ընդունում է որպես կատարված փաստ։ Նույնքան օբյեկտիվ փաստ, որքան ցանկացած երկրաշարժ կամ այլ տարերային աղետ։ Համաձայնեք, որ հասարակությունը հաշտվել է այն մտքի հետ, որ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն արդեն փոխանցվել (կամ հանձնվել) է ռուսական «Գազպրոմին»։ Ոչ ոք չի հիշում, որ նման արժեքի պետական գույքի սեփականաշնորհման (կամ ապապետականացման) …
կարդալ ավելինՍփյուռքն օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) է կատարում Հայաստանում, մասնավոր դրամական փոխանցումներ է իրականացնում, քաղաքական աջակցություն է ցուցաբերում եւ արտասահմանում հայկական մշակույթն է քարոզում: Այլ էթնիկ խմբերի փորձը ցույց է տալիս, որ Սփյուռքն ընդհանրապես մեծ դերակատարում ունի երկրների զարգացման վրա: Օրինակ, որոշ գնահատականների համաձայն, 1999թ. Չինաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների 70%-ն իրականացվել է ծագումով չինացիների կողմից: …
կարդալ ավելինՀիշո՞ւմ եք այդ քննարկմանն ինչ էր նախորդել։ Դրանից առաջ կառավարությունը ԱԺ-ին էր ներկայացրել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով պետք է միջուկային էներգիայի պետական մենաշնորհը հանվեր։ ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանն այն ժամանակ սուր քննադատության ենթարկեց նախագիծը, եւ այն ետ ուղարկվեց։ Օրինագիծն այժմ կրկին օրակարգում է։ ՕԵԿ-ն արդեն ակնարկում է, որ դեմ չի …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ: «ԱրմենՏելի» դիմումի հիման վրա հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են հեռահաղորդակցության ոլորտի մի քանի շուկաներ: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ինտերնետ ծառայությունների մատուցման լիցենզիա ստացել է 213 տնտեսվարող սուբյեկտ, սակայն նրանց գերակշռող մասը մատուցում է միջնորդավորված ծառայություն: Այսինքն, ինտերնետ ստանում են ոչ թե «առաջին ձեռքից»՝ «ԱրմենՏելից», …
կարդալ ավելինԿԲ-ն արձանագրում է հերթական «հայտնագործությունը»: ԿԲ լրատվական ծառայությունից «Ռեգնումին» հաղորդել են, թե մարտին 2005թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0,3%` կանխատեսված 0,4%-ի փոխարեն: Ընդ որում, ԿԲ տվյալներով, այս ցուցանիշը պայմանավորված է ոչ պարենային ապրանքների գների 2,6%, ծառայությունների գների 2,9% աճով եւ պարենային ապրանքների գների 0,8% նվազմամբ: Դեռ հայտնի չէ` սա վրիպա՞կ է, թե՞ այս …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` Հրազդանի ՋԷԿ-ի վաճառքի հետ միասին ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» է հանձնել նաեւ «ՀայՌուսգազարդում» 45 տոկոս բաժնեմասի 40 տոկոսը: Այսինքն՝ ՀՀ կառավարությանն այդ ընկերությունից մնացել է ընդամենը 5 տոկոս: Այս տեղեկատվությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց կառավարության Լրատվության վարչությունը: «Ձեզ հայտնել եմ այն ամենը, ինչ ես գիտեմ»,- ասաց վարչության պետ Մերի Հարությունյանը: «ՀայՌուսգազարդից» էլ պատասխանեցին, …
կարդալ ավելին«Սիստեմա-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որը մտնում է ՌԴ խոշորագույն «Սիստեմա» մասնավոր ֆինանսական բաժնետիրական կորպորացիայի կազմի մեջ, հետաքրքրություն է ցուցաբերում ԱՊՀ տարածքի հեռահաղորդակցային ակտիվների, այդ թվում` «ԱրմենՏել»-ի նկատմամբ:
կարդալ ավելինԱյնուամենայնիվ, փոքր-ինչ անհավատալի է, որ «Գազպրոմի» նման լուրջ ընկերությունը կարող է այդպիսի անպատասխանատու վերաբերմունք ունենալ իր պաշտոնական կայքէջում տեղադրվող ինֆորմացիայի նկատմամբ։ Իսկ այդ մի նախադասության վրա հիմնվելով՝ բոլորը սկսել են դատողություններ անել։ Օրինակ, հանրահայտ «The New York Times»-ը մեջբերում է նավթի եւ գազի գծով փորձագետ Ռոման Էլագինի խոսքերը. «Հայաստանն արդյունավետորեն վաճառեց էներգիայի աղբյուրների հետ կապված …
կարդալ ավելին«Այս գործարքը, որ մենք կատարեցինք, երեւի թե հաջող գործարք էր,- Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը Ռուսաստանին հանձնելու մասին երեկ Ակադեմիայում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը : -Մենք 5-րդ բլոկը չենք տվել գազի գինն իջեցնելու համար, ինչպես գիտեք` գազի գինը նույնն է մնացել՝ 110 դոլար: Սա ուղղակի պատեհ առիթ էր, որ այս գործարքը կատարվեր: Մենք …
կարդալ ավելին«ԳՐԵԿՈ-ի փորձը եւ հնարավորությունները կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով միջազգային սեմինարին ողջույնի խոսքեր ասացին ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահին կից Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ղեկավար դաշնակցական Բագրատ Եսայանը: Իսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ դաշնակցական Արմեն Ռուստամյանը թեեւ Ստրասբուրգում էր, այնուամենայնիվ, իր ուղերձն էր հղել կոռուպցիայի դեմ պայքարող …
կարդալ ավելինԵրեւանում այսուհետ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատակարարող «Երեւան ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագները վերանայելու առաջարկով: Ընկերությունն առաջարկել է ջրամատակարարման սակագները բարձրացնել 38,2 տոկոսով՝ 1 խմ ջրի դիմաց գանձվող 125 դրամը դարձնել 178,2 դրամ: Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարության եւ ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն` …
կարդալ ավելին«Վիվա Սելլ» ընկերությունը դեռեւս պատրաստ չէ հունական OTE ընկերությունից ձեռք բերել «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ը: Այդ մասին հայտարարել է «Վիվա Սելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք նոր ենք դուրս եկել բջջային կապի հայկական շուկա եւ վերջապես ոտքի ենք կանգնել»,- նշել է նա՝ հետագայում չբացառելով նման գործարքի հնարավորությունը:
կարդալ ավելին