ԿԲ-ն արձանագրում է հերթական «հայտնագործությունը»: ԿԲ լրատվական ծառայությունից «Ռեգնումին» հաղորդել են, թե մարտին 2005թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0,3%` կանխատեսված 0,4%-ի փոխարեն: Ընդ որում, ԿԲ տվյալներով, այս ցուցանիշը պայմանավորված է ոչ պարենային ապրանքների գների 2,6%, ծառայությունների գների 2,9% աճով եւ պարենային ապրանքների գների 0,8% նվազմամբ: Դեռ հայտնի չէ` սա վրիպա՞կ է, թե՞ այս վերջին ցուցանիշն արձանագրողները սննդամթերք չեն օգտագործում, չգիտեն, որ միայն շաքարավազը մարտին օրեցօր թանկացել է: Ի դեպ, ուսումնասիրելով միջազգային ֆյուչերսային պայմանագրերը` ԿԲ-ն կանխատեսել է, որ տարվա ընթացքում շաքարի գներն աննշան կնվազեն: Սակայն, սա դեռ ամենը չէ: ԿԲ-ն շարունակում է կանխատեսել 2006թ. տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ, ինչի մասին «վկայում են տնտեսվարող սուբյեկտների լավատեսական սպասումները»: