Մեր տեղեկություններով` Հրազդանի ՋԷԿ-ի վաճառքի հետ միասին ՀՀ կառավարությունը «Գազպրոմին» է հանձնել նաեւ «ՀայՌուսգազարդում» 45 տոկոս բաժնեմասի 40 տոկոսը: Այսինքն՝ ՀՀ կառավարությանն այդ ընկերությունից մնացել է ընդամենը 5 տոկոս: Այս տեղեկատվությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց կառավարության Լրատվության վարչությունը: «Ձեզ հայտնել եմ այն ամենը, ինչ ես գիտեմ»,- ասաց վարչության պետ Մերի Հարությունյանը: «ՀայՌուսգազարդից» էլ պատասխանեցին, թե բանակցել են ՀՀ կառավարությունն ու «Գազպրոմը»: Իրենք այդ մասին ոչինչ չգիտեն: Իսկ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն էլ խորհուրդ տվեց ճշտել կառավարությունից եւ «ՀայՌուսգազարդից»: